27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես ապավինում եմ Աստծուն եւ բոլորիս բանականությանը․ Շարմազանով

«Ժամանակը չէ խոսել ներքաղաքական խնդիրների մասին, որոնել պատճառահետեւանքային կապ, ժամանակն է խաղաղ հանգուցալուծմամբ ավարտել այս ամենը: ՀՀԿ նիստից հետո լրագրողների հարցին, թե որն է այս իրավիճակի պատճառը, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին՝ այնուամենայնիվ ինչի՞ շուրջ են բանակցում եւ արդյոք Սասնա ծռերի պահանջներն ընդունելի՞ են, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարծում, որ բանակցությունները,  քննարկումները լրագրողների […]

Հոգևոր դաստիարակության կարևորությունը. «Տիրամոր մանկունք» ամառային ճամբարի առօրյան/վիդեո/

«Քրիստոսի եկեղեցին իր հիմնադրման օրվանից մեծ ընտանիքի ընկալումն է թողել, որտեղ մարդիկ հավաքվում են հավատով, հույսով և աղոթական կյանքով»,- «Տիրամոր մանկունք» ամառային ճամբարի սաներին է պատմում Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Տեր Նշանի խոսքով՝ հատկապես հետսովետական շրջանում հոգևորականները իրենց վրա վերցրել են մի պարտականություն՝ կոտրել եկեղեցու և հոգևոր կյանքի նկատմամբ ստերեոտիպերը.«Ճամբարը հերթական քայլերից մեկն է»,-մեկնաբանում է […]

Նախագահն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և մեծապես կարևորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության […]

ՀՀԿ-ն բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելու է՝ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար /վիդեո/

‹‹Վերջին 5 օրերի ընթացքում Էրեբունի վարչական շրջանում տեղի են ունեցած դեպքերը մտահոգիչ են:  ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է:  Տեղի է ունեցել ողբերգություն: Մենք կորցրել ենք մեր երկրի պաշտպաններից մեկին: Այս պահին ուզում եմ ցավակցությունս հայտնել գնդապետ Վանոյանի ընտանիքին: Այսօր մեր խնդիրն է՝ բանակցությունների միջոցով հասնել խնդրի խաղաղ հանգուցալուծման: Մեր ուժային կառույցներն այսօր, երեկ և […]

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.390 և արևելյան երկայնության 44.020: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է […]

Սեյրան Օհանյանն ընդունել է արտերկրի ռազմական ակադեմիաների և Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին: Շնորհավորելով շրջանավարտներին, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ակադեմիական և հրամանատարաշտաբային կրթության առկայությունը պարտադիր է ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է […]

Կակաոյի‬ օգտակար հատկությունները

Հետազոտությունը ցույց է տալիս, որ կակաոյի բաղադրության մեջ մտնող ֆլավանոլները հանդիսանում են առողջարար դիետայի կարևոր մասնաբաժին, հատկապես սրտանոթային հիվանդություններով մարդկանց համար: Վերջերս կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կակաոյի ֆլավանոլները կարող են դառնալ առողջացնող սննդակարգի մի մաս այն մարդկանց համար, ովքեր սրտանոթային խնդիրներ ունեն: ԱՄՆ-ում նրանք 80 մլն-ից ավել են: Կալիֆորնիայի համալսարանում կատարած հետազոտությունը ցույց […]

Ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Ընկերներ ջան, ես հասկանում եմ, որ սրա ժամանակը չէ, բայց քանի որ ուժեղ շոգերի հետ կապված շատ են գրում, թե երբ է հովանալու, ասեմ որ հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի մոտ 5-7 աստիճանով և արդեն կլինի նորմայի սահմաններում»:

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել

Հուլիսի 21-ին՝ 03։00-03։30-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի քանի անձանց կողմից  ծեծի է ենթարկվել «Iravaban.net» կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանը։ Նա գնացել էր մայրաքաղաքի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Պարեկապահակային ծառայություն գնդի գրավման հետ կապված՝ ցուցարարների եւ իրավապահ մարմինների գործողությունները լուսաբանելու։ Մասնավորապես,  լրագրողը նկարահանել է դրվագ, երբ միմյանց վրա քարեր են նետել […]

Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Այս մասին լրագրողների և օլիմպիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի