28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Էջմիածնի քաղաքապետը չեմպիոնավարի ընդունելություն է կազմակերպել/վիդեո/

Մի լրատվամիջոց կա, որի ուշքը գնում է Էջմիածնի քաղաքապետին եւ քաղաքապետարանի աշխատանքն անհիմն, առանց փաստարկների քննադատելու համար: Շահագրգռությունն ակնհայտ է, սակայն, քանի որ քննադատելու փաստական ոչինչ չունի, ամեն անգամ մի պատմություն է հորինում: Հերթական զրպարտությունն էլ այն էր, թե իբր Էջմիածնի քաղաքապետարանը չի կազմակերպել էջմիածնեցիների կողմից օլիմպիական չեմպիոնների դիմավորումն օդանավակայանում:

Բոլոր էջմիածնեցիք, այդ թվում` քաղաքապետարանի աշխատակազմը, հպարտ են, որ Ռիոյի օլիմպիական խաղերի 4 հայ մեդալակիրներից երկուսն էջմիածնեցի են: Եվ բնական է, որ հենց քաղաքապետի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հերոսներին, հատկապես` էջմիածնեցիներ Միհրան Հարությունյանին ու Սիմոն Մարտիրոսյանին: Առաջարկվող տեսանյութում հստակ երեւում են, էջմիածնի դրոշները ձեռքին, ցնծացող էջմիածնեցիներն ու հենց քաղաքապետարանի աշխատակիցները: Մեր մարզիկներն ու նրանց մարզիչները պատշաճ ընդունելության արժանացան նաեւ քաղաքապետարանում: Դեռ ավելին` քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Միհրանին չեմպիոնավայել ընդունելություն ցուցաբերել էր դեռ 2015-ի հունիսին Եվրոպական խաղերից հետո, երբ Բաքվում մեր հրաշք մարզիկը կարողացել էր կանգնել պատվո պանդվանդանին եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Եթե կա մարդ, որ կասկածում է քաղաքապետի ու քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքին, կարող է կասկածները փարատել` զրուցելով հենց Միհրան Հարությունյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի կամ նրանց մարզիչների հետ:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ