04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ կփոխարինի Կոստանյանին. Ժողովուրդ

«Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ այլեւս աշխատանքի չի գնում, սակայն իրավական տեսանկյունից նա շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազ: Ավելին՝ օրենսդրության տեսանկյունից գլխավոր դատախազը պարտավոր է խորհրդարանին հրաժարականի դիմում ներկայացնել: Սակայն Կոստանյանը ԱԺ-ին արհամարհեց եւ հրաժարականի դիմում չներկայացրեց, խորհրդարանի ղեկավարությունն էլ կարծես այդ մտքի հետ համակերպվել է:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է թերեւս միայն այն, որ նոր գլխավոր դատախազը նույնպես իշխանության երիտթեւից է լինելու, ինչպես Սերժ Սարգսյանի կողմից վերջին շրջանում նշանակված մյուս պաշտոնյաները: Ուստի հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ այս օրերին որպես ՀՀ գլխավոր դատախազի առավել հավանական թեկնածուներ երկու անուն է շրջանառվում` նախագահի օգնական Հրայր Ղուկասյան եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյան:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Կոստանյանի հեռանալուց հետո շատ դատախազներ «մաղարիչ» են արել»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ