23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դպրոցն աշակերտի համար պետք է երկրորդ տուն դառնա. Կարինե Աճեմյան

‹‹Սեպտեմբերի մեկն ինձ համար միշտ տոն է եղել՝ այն օրից ի վեր, երբ առաջին անգամ դպրոց հաճախեցի:

Միշտ աննկարագրելի, դրական հույզերով էի սպասում սեպտեմբերի  մեկին: Ես լավ էի սովորում. դասերի պրոցեսն էլ ինձ համար հետաքրքիր էին: Թոռկիկս փոքր է, դեռ դպրոց չի հաճախում: Բայց շատ հաճելի է տեսնել, որ երեխաները պատրաստվում են ու ուրախությամբ դպրոց են հաճախում››, – անդրադառնալով Գիտելիքի օրվան՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ կուզենար, որ բոլոր աշակերտների համար դպրոցը երկրորդ տուն դառնար:

‹‹Պետք է ասեմ, որ ուսուցիչը միայն ինչ-որ առարկա ուսուցանող չէ: Ուսուցիչը աշակերտի կյանքում ուղղորդող, կարևոր նշանակություն պետք է ունենա: Ես շատ կուզենայի, որ այդպիսի ուսուցիչները շատ լինեն մեր աշակերտների կյանքում››, – ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ