11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Որքան աշակերտ այս տարի կհաճախի առաջին դասարան

Այսօր սեպտեմբերի մեկն է՝ Գիտելիքի միջազգային օրը, եւ հենց այսօր է մեկնարկում ուսումնական տարին, որը հատկապես կարեւոր է առաջին դասարան գնացող փոքրիկների համար։

Հայաստանում այս տարի աշակերտների համար իրենց դռները կբացեն ավելի քան 1 400 դպրոցներ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են Կրթության ու գիտության նախարարությունից, այս տարի առաջին դասարանցիների թիվը մոտ 40 հազար է։

Նշենք նաեւ, որ նախորդ տարի առաջին դասարան հաճախող երեխաների թիվը մի փոքր պակաս էր, մոտ 38 հազար հոգի։

Ցավոք, Հայաստանի որոշ դպրոցներում առաջին դասարան հաճախող երեխաներ այս տարի չեն լինի, սակայն թե կոնկրետ որ դպրոցներն են դրանք, առայժմ չի նշվում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ