23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերոսի մայրը չի զղջում որդու դաստիարակության համար (վիդեո)

Քառօրյա պատերազմում զոհված հերոս Ադամ Սահակյանը շատ էր սիրում սովորել, դպրոցում լավագույն աշակերտներից մեկն է եղել: Այսօր թիվ 114 դպրոցում, որտեղ սովորել է Ադամը և որտեղ բացվեց նրա անվան լսարան, այս մասին հիշեցին ու լրագրողների հետ կիսվեցին նրա մայրն ու ուսուցիչները: Մոր Գայանե Անտոնյանի ներկայացմամբ Ադամը բանակ գնալիս հպարտությամբ ու հուզմունքով էր լի: Դիտարկմանը, թե որդին հերոս է, ինքն ի՞նչ է զգում, նա պատասխանեց. «Մեծ հպարտություն: Ես երևի կրկնվեմ, բայց իսկապես երևի ոչ բոլորին բախտ կվիճակվի այդքան երիտասարդ տարիքում կատարել իր միսսիան»:

Տիկին Գայանեն ասում է, որ ժամանակ առ ժամանակ կայցելեն այս դասարան, ծաղիկներ կդնեն նկարի մոտ: Նույնիսկ վերանորոգման ընթացքում նրանք, ովքեր զբաղվում էին այդ հարցով, ասում էին, որ կարծես թե նրա հոգին այստեղ է` միշտ լուսավոր ու պայծառ»:

Հերոսի մայրը չի դատապարտում իր որդուն` լիդեր լինելու համար: «Ես հպարտանում եմ նրանով, ընդունում եմ այնպես, ինչպես կա, որովհետև ամեն մարդ չունի այդ գիծը բնավորության, լինել այդքան երիտասարդ ու այդպիսի բնավորության գիծ ունենալ»:

Լուսանկարը` xnews

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ