20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակության անդամները սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին։

Հյուրերը գրառում են կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ