12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերը կսկսվի տեղումներով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։ Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-31-ը էապես չի փոխվի, սեպտեմբերի 1-2-ը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում օգոստոսի 29-31-ը […]

Կիեւյան կամրջից տղամարդ է նետվել. դիակի մոտ բջջային հեռախոս ու ID քարտ է եղել

Երեւանում երեկ`օգոստոսի 28-ին, տղամարդ է իրեն նետել Կիեւյան կամրջից: Ըստ shamshyan.com-ի` դիակի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչպես նաեւ 40-ամյա Կարեն Հակոբյանի անվամբ ID քարտ: Ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածը Կ. Հակոբյանն է, թե ոչ:

Հնդկաստանում 156 մարդ է զոհվել ջրհեղեղների ժամանակ

Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգում ջրհեղեղների զոհ է դարձել 156 մարդ: Այս մասին տեղեկացնում  է ՏԱՍՍ-ը, որը  փոխանցում է աղետի հետեւանքների վերացման հարցերի Ազգային վարչության տվյալները: Հեղեղների հետեւանքով շուրջ 1.4 մլն մարդ է տուժել Բիհարի 12 շրջանների 2024 գյուղերում: Նաեւ 8 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքներ են հեղեղվել, ճանապարհներ, լրջորեն վնասվել կամ ամբողջությամբ քանդվել են տասնյակ կամուրջներ: […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի` ամբողջությամբ ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Միտքը կառավարելու համար պայքարել է պետք

Ձեր հիվանդությունների ու նեղություների գխավոր պատճառներից մեկն այն է, որ դուք ձեր միտքը մաքուր չէք պահում: Միտքը կառավարելու համար պայքարել է պետք: Երբ գրում էք ձեր դժվարությունների մասին, ես նայում եմ ձեր էջերին ու շատ ժամանակ տեսնում «սոդոմ գոմոր,» աշխարհիկ ցանկություններ, չար կրքեր, անշառ թվացող կատակներ, ատելություն, դատել, էգոիզմ ու փառասիրություն: Սենց բաներով դուք ձեր […]

Ճոյտը հորթուկ էլ է, որբուկ էլ.Էջմիածնում կրքերը թեժացած են

Ճոյտն ինձ իր արշինով է չափում։ Դե ինքը ծառայամիտ, ստրկամիտ մարդ է, ողջ կյանքում պատվերներ է կատարել ու չի էլ պատկերացնում, որ կարող են նորմալ մարդիկ էլ լինել՝ պատվեր չկատարող։ Դե ինքը միշտ քաղաքական պապաներ է որոնել, սրա-նրա շքի տակ տեղավորվել։ Այսօր անտեր է մնացել, տեր է ման գալիս։ Որոշել է ԱԺ պատգամավոր դառնալ, բայց […]

Պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում այսօր՝ օգոստոսի 27-ին՝ մահացու ելքով պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Տուժածի մեկ ոտքը ամպուտացիայի են ենթարկել, նա միացված է արհեստական շնչառական ապարատին: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 00:20-ի սահմանում: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ եւ նորանոր նվաճումներ: «Լինելով Օրբելյան տոհմի արժանավոր շառավիղը՝ Դուք հաջողությունների եք հասել համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում, վաղուց նվաճել եք նաեւ խստապահանջ հայ ունկնդրի համակրանքը: Վստահ եմ, որ վերջերս ստանձնելով Ա. […]

Վթարից մահացած հայ զինծառայողը երկու անչափահաս երեխաների հայր էր

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին վթարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը երկու անչափահաս երեխաների հայր էր: Այս մասին տեղեկանում ենք news.am լրատվական կայքից: Արտակ Պետրոսյանը մեկ 12 տարեկան որդի ունի, մեկ 10 ամսական դուստր: Նրա ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքում: Հիշեցնենք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր […]

Մոսկվայում պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել

Մոսկվայի հյուսիս-արեւելքում Ալտուֆյեւսկի մայրուղու վրա գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել, եւս 4-ը տուժել է, հայտնում եմ Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայություններից: «Տպագրական արտադրանքի պահեստի հրդեհի հետեւանքով 20 մարդ է տուժել, որոնցից 16-ը մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել»,- տեղեկացնում  է աղբյուրը: Նախնական տեղեկություններով՝ զոհվածները ԱՊՀ քաղաքացիներ են: Հրդեհը մարելիս 12 մարդու են փրկել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի