30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

«Շատ պետություններ կան, որոնք կուզենային ամբողջությամբ կառավարել այդ հակամարատությունը և այսպես կոչված «առաջին ջութակի» դերը խաղալ, բայց նաև Արցախի յուրահատկություններից մեկն այն է, որ անցած 25 տարիների ընթացքում Արցախին վերաբերող խնդիրները եղել և շարունակում են մնալ բացառապես հայկական կողմի վերահսկողության ու քաղաքական տիրույթում»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն` անդրադառնալով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ԼՂՀ հարցի լուծումը պետք է հանձնել Ռուսաստանին:

Նա նկատեց, որ ԵՄ-ը, Թուրքիան, Իրանը ժամանակին փորձել են ակտիվ դեր ունենալ կարգավորման հարցում, բայց չեն կարողացել խնդիրը լուծել այն պատճառով, որովհետև նրանք ունեն սեփական քաղաքական շահերը, իսկ Արցախի բնակչությունն ունի իր տեսլականը ու պայքարելու է դրա համար:

Քաղաքագետի վերլուծմամբ` Զախարովայի հայտարարությունն ավելի շատ կոչ էր Թուրքիային, որ պետք է նվազեցնի դերն այս հարցում:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի ՊՆ-ի հրամանով ռազմաճակատի ամբողջ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացվում է, ապա Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հայկական կողմը` Արցախը պատրաստվում է ռազմական գործողությունների: «Նրանց մտադրություններն անհիմն չեն, քանի որ Արցախում իսկապես տրամադրված են առաջին իսկ հարմար պահին վերականագնել  այդ կորուստները, բայց մեծ հաշվով եթե ընդհանուր տենդենցներին նայենք, ապա կարելի է հստակ և վստահ ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշաբ պատերազմի սկզբման: Նրանք փորձում են քողարկել իրենց մտադրությունները, և մենք տեսանք այդ փաստի քողարկումը նաև Մամեդյարովի վերջին այցի ժամանակ` Թբիլիսի: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է հնարավոր ապագա պատերազմի մեղքը բարդել հայկական կողմի վրա»:

Սա փորձ է նաև միջազգային հանրությանը պատրաստել սպասվող պատերազմին բայց մեղքը քցելով հայկական կողմի վրա: Ըստ քաղաքագետի ապրիլին Ադրբեջանը քանդեց բոլոր միֆերը, որ անհրաժեշտության դեպքում կարող են մեկ շաբաթում գրավել ԼՂՀ-ն ու ՀՀ-ի տարածքներին դուրս գալ, իսկ հիմա  պիտի իրենց քաղաքացիներին ապացուցեն, որ իրենց խոստումները սուտ չեն եղել: «Իրավիճակը շրջելու անհրաժեշտություն կա, դրա համար Ադրբեջանն այսօր պատրաստվում է պատերազմի»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ