08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շառլ Ազնավուրը չի կարող. Հայկական Ժամանակ

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդում օրակարգային հարց չի դառնա «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի երեկվա հայտարարությունը, որով նա առաջարկել է, որ ժողովրդի վս­տահության անցումային կառավարությունը գլխավորի ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Այս մասին ասաց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշե­լով, որ Ղուկասյանի հայտարարությունը կարող է քննարկվել անձամբ նրա հետ, երբ հացադուլը դադարեցրած |լինի եւ գտնվի ազատության մեջ:

«Շառլ Ազնավուրը համաշխարհային հռչակ ունեցող հայ մարդ է եւ իր քաղաքական հանձնառությունները եւս հարգելի են, բայց ինքն անձամբ է ասում, որ քաղաքական մարդ չէ: Բազմաթիվ անգամ ասել է, որ քաղաքա­կան գործիչ չէ եւ պետական այրի հանգամանքով հանդես չի գալիս: Դա նշանակում է, որ Ազնավուրն, իր իսկ ասելով, քաղաքական գործունեու­թյամբ հանդես չի գալիս»,֊ նկատեց Ալեք Ենիգոմշյանը:

Հարցին քաղխորհուրդն այս դեպքում ո՞ւմ է տեսնում ժողովրդի վստա­հության կառավարության ղեկավարի դերում, Ենիգոմշյանը պատասխա­նեց. «Ես ասել եմ, որ ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու հարցում նախ պետք է որոշվի մե՞կ անձ պետք է դա ղեկավարի, թե կոլեգիալ պետք է ղեկավարվի: Ավելի առաջնային է այդ հարցը: Ծրագիրը հստակ լինելու դեպքում կորոշվի, թե ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը»:

Նշենք, որ ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ, որում մի շարք հարցադրումներ է անում եւ որոշ լուծումներ առաջարկում: Ղուկասյանը մասնավորապես գրել է. «Քրեաօլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետեւյալ չորս հարցերի հստակ պատասխանը: Առաջին, իսկապե՞ս հիմա անհրաժեշտ են արտահերթ նա­խագահական ընտրություններ: Երկրորդ, ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Երրորդ, ո՞վ կարող է գլխավորել այդ կա­ռավարությունը: Չորորդ. ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները»:

Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Շառլ Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որով­հետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ու­նի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խն­դիրը լուծելու համար: «Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգ­րավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար»,- գրել է Ղուկասյանը: Նա նաև նշել է, որ առնվազն երեք քաղաքա­կան պայմանների առկայություն է անհրաժեշտ հասնելու այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները

1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խա­ղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու գոյություն ունեցող արգելքը:

2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:

3)  Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ