28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չօգնեցին. Ժողովուրդ

ՀՀ արդարադատության նախարարու­թյունում քննարկել են Շուշիի առանձ­նակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավոր­ված Ներսես Պողոսյանի մոր` Սաթենիկ Պողոսյանի’ՀՀ արդարադատության նա­խարար Արփինե Հովհաննիսյանին հասցեագրված դիմումը, որով նա խնդրել է իրեն աջակցել` որդու ազատ արձակմա­նը հասնելու հարցում: Տիկին Սաթենիկն ասաց, որ արդարադատության նախարարու­թյունից իրեն գրավոր պատասխանել Են, թե իր կողմից բարձրացված հարցն իրենց իրավասություններից դուրս է, եւ, ըստ էության, իրեն չեն կարող օգնել:

Ի դեպ, արդարադատության նախա­րարի միջնորդությամբ արդարադատու­թյան խորհուրդը օրերս քննարկել է Արա­րատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհա­նուր իրավասության դատարանի դատա­վոր Արտաշես Հովհաննիսյանին կարգա­պահական տույժի ենթարկելու հարցը, սակայն որոշման բովանդակությունը դե- ռեւս չի հրապարակվել: Արդարադատու­թյան խորհուրդն այսօր եւս նիստ է գու­մարելու, որի օրակարգում կրկին դատա­վորների կարգապահական տույժերի են­թարկելու հարցեր պետք է քննարկվեն:

Մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ