28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մի՛ տրտնջացեք, որպեսզի Աստծու դատաստանին չենթարկվեք

Այն օրերին Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց.
– Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. նա՛ է, որ մեռելներից հարություն է առել, և դրա համար հրաշքներ են կատարվում նրա ձեռքով։

Արդարև Հերովդեսն ինքն էր ձերբակալել տվել Հովհաննեսին, շղթայել ու բանտ նետել էր տվել նրան, իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. որովհետև Հովհաննեսը Հերովդեսին ասում էր.

– Մեր Օրենքը չի թույլատրում, որ դու ամուսնանաս նրա հետ։
Այս պատճառով Հերովդեսն ուզում էր սպանել Հովհաննեսին, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ մարդիկ նրան ընդունում էին որպես մարգարեի։

Արդ, երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձը հասավ, Հերովդիայի աղջիկը հրավիրվածների առաջ պարեց, և դա այնքան հաճելի թվաց Հերովդեսին, որ նա երդվելով խոստացավ նրան տալ, ինչ էլ որ նա ցանկանար։ Աղջիկը, նախապես խրատված լինելով իր մորից, ասաց.
– Հենց հիմա այստեղ, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլո՛ւխը տուր ինձ։

Թագավորը շատ տխրեց, բայց հրավիրվածների առջև իր տված երդումի պատճառով հրամայեց, որ աղջկա ուզածը տան։ Եվ մարդ ուղարկելով՝ բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։ Դահիճը, նրա գլուխը սկուտեղի վրա դրած, բերեց ու տվեց աղջկան, իսկ աղջիկն էլ այն տարավ իր մորը։ Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինը և թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։

(Մատթեոսի ավետարան 14:1-12)

Մի՛ տրտնջացեք միմյանց դեմ, եղբայրնե՛ր, որպեսզի Աստծու դատաստանին չենթարկվեք… Նեղությունների մեջ համբերելու օրինա՛կ վերցրեք մարգարեներից, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Չէ՞ որ մենք երանի ենք տալիս նրանց, որոնք համբերեցին, ինչպես մարգարեները: Անշուշտ, լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը վերջում ինչպես վարձատրեց նրան, որովհետև Տերը գթառատ է և ողորմած:

(Հակոբոս առաքյալի նամակը 5:9-11)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ