28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այս պահին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև շատ լուրջ խնդիր կա․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չարտահանձնելը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ խնդիր է առաջացնում` ավելացնելով, որ ԱՄՆ-ի նկատմամբ եղած վստահությունը ամբողջությամբ կչեզոքանա, եթե Սիրիայի քրդերը հետ չանցնեն Եփրատ գետի արևելյան ափ:

Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն մեկնելուց առաջ «Milliyet» թերթին տված հարցազրույցում մասնավորապես աել է. «Մենք սկզբից էլ դեմ էինք, որ YPG-ն (Սիրիայի քրդերի զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» անվանումով ջոկատներ (YPG-ԺՊՈւ)-խմբ.) մասնակցեր Մանբիջի օպերացիային: Սակայն ամերիկացիներն ասացին, որ լոգիստիկ տեսանկյունից կարևոր է գոնե քիչ թվով YPG-ականների մասնակցությունը, բայց պարոն Օբաման խոստացավ, որ գործողությունն ավարտվելուց հետո YPG-ն հետ կանցնի Եփրատի արևելյան ափ, սակայն  մինչ այժմ չեն անցել»:

Չավուշօղլուի խոսքով Սիրիայի քրդերի զինված ուժերը հետ չեն քաշվել Եփրատի արևելյան ափ` չնայած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հավաստիացումներին:

«Մենք էլ ասել ենք, որ հետ չնահանջելու դեպքում կհարվածենք (քրդերին): ԱՄՆ-ն մեզանից ժամանակ է ուզել: Եթե այդ ժամանակահատվածում էլ չհեռանան, կնշանակի, որ Վաշինգտոնը չի կատարում խոստումը: Այդ ժամանակ ԱՄՆ-ի հանդեպ ունեցած մեր վստահություն ամբողջապես կկորցնենք»: Թուրք նախարարն ավելացրել է նաև, որ այս պահին թուրք ժողովրդի մոտ ԱՄՆ-ի հանդեպ ունեցած վստահությունն ամենացածր մակարդակում է գտնվում:

Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ին Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջարաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից: Թուրքիան ցանկանում է վերջնարդյունքում Մանբիջում գտնվող և ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերին ստիպել հետ նահանջել Եփրատի արևելյան ափ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ