21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոմսում իր տան մեջ հայ է սպանվել

Սիրիայի Հոմս քաղաքում` իր տան մեջ, սպանվել է ազգությամբ հայ,  57-ամյա Րաֆֆի Քարջյանը: Դեպքի վերաբերյալ առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ սպանվողը մասնագիտությամբ անասնաբույժ էր: Չնայած ապրիլին կնքված հրադադարին, Սիրիայում չեն դադարում արյունահեղությունները: Կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ 2011-ի մարտից սկսված հակամարտության արդյունքում  ՄԱԿ-ի տվյալներով մոտ 10 հազար  մարդ է զոհվել:

ԵՊՀ-ն ունի 400 դիմորդ, ԵՊՏՀ-ն` 90, Մ. Խորենացու անվան համալսարանը` 7

Երեւանի պետական համալսարանն արդեն շուրջ 400 դիմորդ ունի: Այս մասին ասուլիսում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը` միաժամանակ կոչ անելով, որ դիմորդները չթողնեն վերջին օրերին գործերի հանձնումը. ‘’Այժմ, երբ հավասարաչափ են գալիս, մենք կարողանում ենք նորմալ աշխատել, խորհուրդներ տալ, իսկ երբ վերջին օրերին միանգամից 700-800 դիմոդներ գան, չեն հասցնում’’: Պատասխանատու քարտուղարն ասաց, որ […]

Ադրբեջաներենի ուսումնասիրությունը ունի ռազմավարական նշանակություն. փորձագետ

‘’Ադրբեջանագիտությունը թուրքագիտության անբաժանելի մասն է կազմում եւ վերջին շրջանում ադրբեջանագիտությունը ձեռք է բերել ռազմավարական նշանակություն’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով ՀՀ-ում առաջին ադրբեջաներեն լեզվի դասագիրքը՝ ասաց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ լույս է տեսել ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը եւ այս գրքի թիրախ են հանդիսանում թուրքագետները, պատմաբանները եւ այլ մասնագետները: ‘’Ադրբեջանը մեր հարեւանն […]

Մաշտոցի պուրակի ակտիվիստին տարել են ոստիկանության քննչական ծառայություն /վիդեո/

Այսօր Մաշտոցի պուրակի պաշպանների նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Այսօր առավոտյան, Բրյուսովի համալսարանի ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանին հատուկ քննչական բաժնից մտել են համալսարան և “զրուցելու” նպատակով տարել բաժին: Նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր: Այս պահի դրությամբ Միքայել Նազարյանը գտնվում է հատուկ […]

Փոխնախարարի պաշտոնից հրաժարվե՞լ է

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՕԵԿ  համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Դավիթ Կարապետյանին առաջարկվել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը: Սակայն նա հրաժարվել է այդ առաջարկից, պնդելով, որ պատգամավոր է ուզում աշխատել: Հավանաբար նա կմտնի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն է եղել, եւ թեկնածուների առաջադրումների ժամանակաշրջանում ազատվել է աշխատանքից, դարձել […]

Հայ տղամարդիկ սեղանը մաքրում են ու ծանրաբեռնված փորով անցնում անկողին …

Ալկոհոլը նվազեցնում է մարդու ընդհանուր նյարդային լարվածությունը,  սակայն այն անձինք, ովքեր ունեն սեռական խանգարումներ, եւ դիմում են ալկոհոլին, որպես խնդիրը փարատելու միջոց, դա կարող է բերել առավել խորը սեռական խանգարումների: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊ,ԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ խոսելով սեռական կյանքի վրա ալկոհոլի ազդեցության մասին: Նրա խոսքով՝ տղամարդու սեռական առողջության […]

“Бурановксие бабушки”-ն բժշկական ստուգում են անցել “Եվրատեսիլից” առաջ

Ռուսաստանը “Եվրատեսիլում” ներկայացնող “Бурановксие бабушки” խմբի անդամները բժշկական ստուգում են անցել: Ինչպես հայտնել է խմբի մամլո քարտուղարը, տատիկները, ինչպես եւ մրցույթի մնացած մասնակիցները, ամբողջական բժշկական ստուգում են անցել Մոսկվայի լավագույն դիագնոստիկ կենտրոններից մեկում: Նա նշել է, որ տատիկներից յուրաքանչյուրն ունի իր ցավերը, սակայն ընդհանուր առմամբ նրանք առողջ են: Նրա խոսքով` տատիկներին առանձին քոթեջ են հատկացրել, […]

Մարգարի փաստաբանը դեռ հիվանդ է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանը մայիսի 14-ին ստիպված էր երրորդ անգամ հետաձգելու  ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Պաշտպանական ճառը պիտի ներկայացներ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը, որը նորիդ դիմել […]

Շվեդ երաժիշտները կնվագեն Ծիծեռնակաբերդում

Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաշժտական լարային անսամբլը այսօր համերգով ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում:  Հենարան մամուլի ակումբում Շվեդական Շվեդիայի Հալմստադի լարային անսամբլի դիրիժոր Մեց Ռյոտրը, նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը եւ Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն այսօր մանրամասներ են ներկայացրել համերգից եւ Հայաստան իրենց կատարած այցելությունից: “Շվեդիան այն երկրներից մեկն է , որն ընդունեց Ցեղասպանությունը: Մեզ համար […]

Ավտոմեքենան գետն է ընկել. վարորդը մահացել է

Մայիսի 12-ին, ժամը 04.00-ի սահմաններում, ‘Միցուբիշի Պաջերո’ մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել և ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը` 1981 թ.  ծնված Պավել Զաբորկինը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի