15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահն էլ ցավակցեց

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

 “Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառ­նալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ և հուզական կերպար­ները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատ­մության մեջ:

 Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ և ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երևույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը”:

 Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ