10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է

Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ: 

Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով` իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի: 

Գալյա Նովենցը  թե թատրոնում, թե կինոյում ստեղծում էր բնական միջավայր, կենդանի մթնոլորտ ու հարուստ աշխարհ, որոնցում միանգամից ներգրավում էր հանդիսատեսին` նրան դարձնելով այդ ամենի անմիջական մասնակիցը: Գալյա Նովենցի կերտած դերերը սրտամոտ են տարբեր սերունդների, ում սրտում նա մշտապես կմնա որպես իր մարմնավորած կերպարների միջոցով իր հոգու մի մասնիկը հանդիսատեսին ի պահ տված արվեստագետ: 
  
Ցավակցում եմ Գալյա Նովենցի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:

Henaran.am-ին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ