20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մոմավառություն եւ բողոքի երթ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը

Բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի  կապակցությամբ, 2012 թվականի օգոստոսի  7-ին (երեքշաբթի օրը),  ժամը 19:00-ին,  նրան մահ  պատճառած դաժան խոշտանգման վայրում` “Հարսնաքար”  ռեստորանային  համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:

Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում է “Վահե Ավետյան”  հասարակական  շարժման նախաձեռնող խումբը:

“Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև կրմիանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը”,-նշվում է խմբի տարածած հաղորդագրության մեջ :

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ