01 Մարտի, Saturday, 2025
KFC

Բողոքի ցույց` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների

Վաղը` հուլիսի 24-ին դատախազության շենքի մոտ բողոքի ցույց տեղի կունենա` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի:

Հիշեցնենք, որ օրերս Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը:  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանն ու  Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարի ժամկետով:

 Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ անկարգությունների համար, ինչի արդյունքում խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մեղադրանքը համարում է շինծու, դատարանի վճիռը` քաղաքական հաշվեհարդար, իսկ երիտասարդներին հռչակում “քաղբանտարկյալ”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ