19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոտյանը լքում է “ֆեյսբուք”-ը /վիդեո/

Ամռան այս օրերին հանգստանալու են նաեւ կառավարության անդամները: Henaran.am-ը  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե որտեղ է նա հանգստանալու եւ երբ: Ի դեպ, Աշոտյանը “լքել” է նաեւ “Ֆեյսբուք” սոցկայքը, բայց դեռ` իր իսկ խոսքով, վերադառնալու է: Այս հարցի պատասխանն ու Աշոտյանի արձակուրդի թեման` տեսանյութում:

Ազատազրկման ժամկետի կրճատում` ընթերցանության միջոցով

Բրազիլացի բանտարկյալները կարող են կրճատել իրենց ազատազրկման ժամկետը գրքեր կարդալով: Համապատասխան օրենքն ստացել է “Մեղքերի քավություն` կարդալով”: Այն կիրականացվի Բրազիլիայի 4 ֆեդերալ բանտերում: Յուրաքանչյուր կարդացած գրքի համար բանտարկյալները կարող են կրճատել իրենց ժամկետը 4 օրով, սակայն մեկ տարվա ընթացքում կարող են ընթերցել ոչ ավելին, քան 12 գիրք: Այդ կերպ, նրանք կկրճատեն իրենց ժամկետը տարեկան 48 […]

Ռոմանտիկ գիշերն Ալպերում աճուրդի է հանվել

Ինտերնետային “eBay” օնլայն աճուրդում վաճառքի է ներկայացվել  ռոմանտիկ գիշեր ավստրիական Ալպերի Դախշտայն կոչվող տարածքում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը Դախշտայնը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն զույգը, որը պատրաստ կլինի առաջարկել ամենամեծ գումարը Ալպերում մեկ գիշեր անցկացնելու համար, կարող է գիշերել բաց օդում` 2 հազար մետր բարձրության վրա: Սիրահարներին կտրամադրվի երկտեղանի մահճակալ, ինչպես նաեւ […]

Խեցգետինս ձկանդ վնաս չէ

Չնայած վերջին չորս տարիներին արգելվել է բոլոր ձկնատեսակների որսը, սակայն շուկայում շարունակում են վաճառվել իշխան, սիգ եւ այլ ձկնատեսակներ: Արձանագրելով փաստը,  Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանական գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ  Գաբրիելյանը լրագրողներին  հայտնեց, որ  դժվար է տարբերել իշխանը Սեւանա լճից է, թե տնտեսություններից, բայց սիգը միանշանակ լճից է Փորձագետը իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորում է ջրի մակարդակի […]

Սիրիացի զինվորականները հրաման են տվել սպանել խաղաղ բնակիչներին

Սիրիական իշխանությունները հրաման ե տալիս զինվորականներին եւ ոստիկաններին ոչնչացնել ամբողջական գյուղեր եւ սպանել դրանց բնակչությանը: Այս մասին “Sky News”-ին պատմել է ապստամբների մոտ գերի ընկած  ազգային բանակի զինծառայողը: Հեռուստաընկերության տվյալներով` զրույցը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանի վրա: Գերին մասնավորապես պատմել է, որ երկրի ղեկավարությունը խաբում է բանակին` համոզելով, որ իրենց թիրախը ահաբեկիչներն […]

Սեւանում այս սեզոնին ջրահեղձման դեպք չի գրանցվել

Այս սեզոնին Սեւանում ջրահեղձման դեպք չի գրանցվել: Հայաստանի ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր,լրագրողներին տեղեկացնելով այս մասին, համեմատության համար նշեց,  որ  անցյալ տարվա նույն ժամանակահատվածում խեղդվել է մեկ հոգի:  Նա հիշեցրեց նաեւ, որ այս  փետրվարին  սառցակալման ժամանակ գրանցվել է  մահվան  3 դեպք: Բերվեց նաեւ անցած տարվա ամբողջ ընթացքում գրանցված ջրահեղձների թիվը՝  6  դեպք, […]

Ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է շենք շինություններն ու հողամասերն օտարել կադաստրային արժեքով

Այսօր գումարվել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը,ինչպես -ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։ Այնուհետեւ Երեւանի ավագանին […]

Բողոքի ակցիա Նանսենի այգում ընթացող կառուցապատման դեմ

Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչները նախաձեռնում են բողոքի ակցիա Երեւանի քաղաքապետարանի մոտ: Այս կապակցությամբ տարածքի բնակիչները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. ՛՛ Նանսենի այգում դեռևս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են` չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը մեր` բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամլո ասուլիսի ձևով, որտեղ այդպես էլ հիմնավոր […]

Պահանջում են իրենց տները /վիդեո/

Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների անհատական տների մոտ 156 բնակիչների մի մասը այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց պատմելով, “քանդելով իրենց սեփական տները”, խոստացել են բնակարաններով ապահովվել Արամի 72-87 էլիտար շենքերում: Սակայն 8 տարի է, բնակիչները չեն կարողանում ձեռք բերել իերնց բնակարանները: Դատական ատյաններում էլ չեն օգնում: Մանրամասները` տեսանյութում:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի