21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոտյանը վերջապես կազատվի

Չնայած մայիսի 17-ին լրանում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու մեկամսյա ժամկետը, բայց նա շարունակում է զբաղեցնել իր նախկին աշխատասենյակը: Ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը շարունակում է աշխատել Զոլյանի  կից աշխատասենյակում, իսկ  ռեկտորի կաբինետի բոլոր հեռախոսահամարները վերահասցեավորվել են պաշտոնակատարին: Ի դեպ, Զոլյանը, Henaran.am-ի տեղեկություններով,  բուհի հաշվապահությունից պահանջել է իր վերջնահաշավարկը: Եթե մինչ վաղը […]

Ստամոքսային փառատոններ կունենանք

Ազգային խոհանոցը մեծ դերակատարություն ունի որպես տուրիզմի առաջարկ, այն առնչվում է մարդու քիմքի հետ, եւ մոռացվում է ամենաուշը: Ահա ինչու նախաձեռնել ենք փառատոններ, դրանցից մեկը՝ տոնածիսական կերակրատեսակների փառատոն: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ խոսելով Հայաստանի ներգնա տուրիզմի հեռանկարների եւ փառատոնների մասին: Նրա խոսքով՝ […]

ԿԳ նախարարը բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդիրը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարևոր խնդրի` կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս: Նախարարը կարևորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու և գործընթացին […]

Հրադադարի ռեժիմը տագնապ է երկու կողմերի համար. Դավիթ Ջամալյան

“Հրադադարը պասիվ պատերազմ է, եւ հոգեբանորեն այդ իրավիճակը երկու կողմերի համար էլ ենթադրում է խոցելիություն։ Կանխատեսելի չէ մոտալուտ ապագան, ուստի կա նաեւ տագնապ”,-  “Հենարան” մամուլի ակումբում  ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ 18 տարի է, ինչ ստորագրվել է հրադադարի պայմանագիրը, բայց տագնապի կնիքը թե հայ, թե ադրբեջանցի հասարակությունների վրա կա։ Մասնավորապես,  Ադրբեջանը փորձում է հոգեբանական այդ […]

Խանութում գող կար

Մայիսի 15-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 17/7 հասցեում գտնվող խանութում գող կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը խանութից բերման է ենթարկել 1975 թ. ծնված Վաչագան Ա.-ին, որը գողություն կատարելու նպատակով  պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էր ներս: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

Ուռենիների ապօրինի ծառահատում

Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Լեռնապատ գյուղի 25-ամյա մի բնակչի, որը փետրվար ամսին Լեռնապատ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 15 ուռենի եւ լորենի: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  

Զենքը թողել է աղբարկղի մոտ

Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ‘Կարաբին’ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը` ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել […]

Ինչու է հետաձգվում Մարգար Օհանյանի դատավարությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին արդեն երրորդ անգամ հետաձգվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են […]

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահացո՞ւ. Հայկական ժամանակ

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ հայտարարված ասուլիսը չկայացավ: “Ժառանգության” առաջնորդն էլի փոշմանել էր ու ասուլիսի չեկավ: Նա, ըստ երեւույթին, դեռ պատրաստ չէր լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ հարցեր շատ կան: Գրում է “Հայկական ժամանակ”-ն ու նշում, որ  ըստ իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկությունների` Հովհաննիսյանը մտմտում է վայր դնել իր պատգամավորական մանդատը եւ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Նույն աղբյուրները […]

Յոնջլախի “Էլլան” բոլորին զզվեցրել է. Հայացք

“Անընդհատ, գրեթե ամեն երեկո պարտադրված ենք լսել հայհոյանք, գոռոցներ, ականատես լինել հարբածների կամ իրենց կորցրածների գզվռտոցին”: “Հայացք”-ի խմբագրություն դիմած քաղաքացիները, ովքեր առավելապես Արշակունյաց պողոտայի բնակիչներ են, դժգոհում են, որ կինո “Հայրենիքից”  Առաջին մաս տանող ճանապարհահատվածում գտնվող “Էլլա” գիշերային ակումբի այցելուների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են: Շենքը, որի ներքնահարկում գտնվում է գիշերային այս ակումբը, շրջապատված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի