15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդիրները հենց մեր մեջ են

“Ուծացումը տեղի է ունենում ոչ թե իշխանությունների գործողությունների արդյունքում, որոնք չեն արգելում մայրենի լեզվի ուսուցումը, այլ  հայերի, որոնք չեն ցանկանում սովորել սեփական լեզուն: Բազմաթիվ խնդիրներ հենց մեր մեջ են”: Այսօր` օգոստոսի 29-ին Երեւանում կայացած ասուլիսին նման կարծիք հայտնեց Կրասնոդարի երկրամասի “Ռուս-հայկական համագործակցություն” ՀԿ-ի նախագահ, ՌԴ կառավարությանը կից “Ֆինանսական ակադեմիայի տեսական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ռոստովի “Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների” ակադեմիայի իսկական անդամ Վարվառա Մարգարյանը:

Նրա խոսքով` պաշտոնական տվյալների համաձայն Հարավային Ռուսաստանում 250 հազար հայ է բնակվում, սակայն իրականում այդ թիվը զգալիորեն ավելի մեծ է: Վարվառա Մարգարյանը իրազեկեց, որ հայերն այդ տարածաշրջանում շատ վաղուց են ապրում եւ կարեւորեց  այն փաստը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք չհամարվեն եկվորներ: Նրա հավաստմամբ` ռուսական իշխանություններն զբաղվում են հայերի խնդիրներով, սակայն գլխավոր խնդիրն ուծացումն է, որը եւ հենց տեղի բնակիչ հայերից է կախված:

Վարվառա Մարգարյանը խոսեց նաեւ հայերի բարձր դիրքի մասին տարածաշրջանում: Կան շատ հայտնի բժիշկներ, ուսուցիչներ, գործարարներ, որոնք գնահատվում են ռուս ժողովրդի կողմից, եթե նվիրված աշխատում են այդ երկրի համար: Նրա հավաստմամբ` Կրասնոդարում հայերը չեն զբաղվում քաղաքականությամբ, քանի որ համաձայն են իշխանությունների որոշումների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ