15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԿԽՄԿ-ն կնպաստի արտաշիրմումն իրականացնելուց հետո աճյունների ինքնությունը պարզելու գործընթացին

 Աշխարհում զինված հակամարտության և այլ արտակարգ իրավիճակներում անհայտ  կորած անսահման թվով մարդկանց ընտանիքներ տառապում են անորոշությունից՝ լուր չունենալով իրենց հարազատների մասին։

ԿԽՄԿՄինչդեռ պատկան իշխանությունները համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ իրենց լիազորությունների սահմաններում պարտավորված են անել ամեն հնարավորը՝ պարզելու համար  անհայտ կորածների հետ տեղի ունեցածը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ օգնելու անհայտ կորածների ընտանիքներին իրենց առօրյա կյանքում հանդիպող խնդիրները հաղթահարելու համար, – այսօր հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհայտ կորածների միջազգային օրվա՝ օգոստոսի 30-ի, նախօրեին։

“Անհայտ կորածների ընտանիքների և համայնքների վրա պատերազմի թողած սպիերը խորն են”, – ասաց Մարիան Մեկասուն, ով ղեկավարում է ԿԽՄԿ-ի գործունեությունը ի նպաստ անհայտ կորածների ընտանիքներին։

“Մարդիկ, չիմանալով անհայտ կորածները ողջ են թե մահացած, իրենց կյանքն ապրում են անորոշության մեջ։ Որոշ դեպքերում նրանք սպասում են տասնյակ տարիներ, և հաճախ տառապում հուզական և սոցիալական մեկուսացումից։ Երբեմն էլ նրանցից խուսափում են, որպես անհաջողակներից, իսկ կանանց խարանում, առանց ընտանիքի տղամարդու պաշտպանության մնալու պատճառով”։

Եվ, որ ավելի կարևոր է, հաճախ ընտանիքներն ինքնուրույն կամ կողմնակի օգնությամբ գտնում են այդ մարտահրավերները հաղթահարելու ելքեր՝ հավաքվելով անհայտ կորածներին հիշատակելու համար կամ կատարելով սգո այլընտրանքային ծեսեր։ Վառ պահելով անհայտ կորած հարազատների մասին հիշողություններն իրենց սրտերում և մտքերում, ընտանիքներն համոզված են, որ նրանք անհետ չեն հեռացել։

Լիբիայում, որտեղ մեծ թվով մարդիկ են անհայտ կորել, այդ թվում նաև ձերբակալվել կամ մահացել վերջին հակամարտության ժամանակ, հազարավոր ընտանիքներ դեռ չգիտեն, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։

“Այդ ընտանիքներին իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլ նաև մարդասիրական հարց է”, – ասաց Լորեն Սոգը, ով համակարգում է ԿԽՄԿ-ի գործողությունները Լիբիայում անհայտ կորածներին վերաբերող հարցերում։

Աշխարհի տասնյակ տարբեր իրավիճակներում ԿԽՄԿ-ն աջակցում է իշխանություններին զինված հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը բացահայտելու հարցում։ Վրաստանում և Նեպալում, կազմակերպությունը սատար է կանգնում այն կառույցներին, որոնք օգնում են անհայտ կորածների ընտանիքներին հաղթահարելու տարատեսակ կարիքները, բաղկացած սոցիալական, հուզական և տնտեսական բնույթի խնդիրներից։ Ավելին, ԿԽՄԿ-ն քաջալերում է իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը աջակցելու ընտանիքների ջանքերին՝ իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

Օգոստոսի 30-ին մի շարք երկրներում անցկացվելիք հավաքները և այլ միջոցառումները (օրինակ Լիբանանում, Նեպալում, Արևելյան Թիմորում և Հայաստանում) կօգնեն վառ պահել այն մարդկանց հիշատակը, որոնք դեռևս անհայտ կորած են։ Դա իր հերթին կօգնի ընտանիքներին հաղթահարելու իրենց սիրելիի ողջ կամ մահացած լինելու հարցի շուրջ անորոշության զգացումը։ Այդ միջոցառումները նաև վիշտը կիսելու և հարցի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու միջոց են հանդիսանում։

“Որքան էլ որ ժամանակ անցած լինի, իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն ինչ լույս սփռելու անհայտ կորածների ճակատագրերի վրա և ընտանիքներին փոխանցեն հայտնաբերած ցանկացած տեղեկություն”,-ասաց տկն Պիակսսուն։ “Մինչդեռ, անհետաձգելի կերպով պետք է ընտանիքներին տրմադրեն օգնություն, որպեսզի նրանք հօգան իրենց ամենօրյա խնդիրները և ապրեն արժանավայել”։

Հայաստանում ԿԽՄԿ-ն շարունակում է տրամադրել նյութական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին միկրոնտեսական ծրագրերի միջոցով, ինչպիսին ընտանի անասունների բաժանումն է կամ տների վերանորոգումը։ Տեղական գործընկեր-կազմակերպությունների հետ միասին ԿԽՄԿ-ն ընտանիքներին առաջարկում է սոցիալ-հոգեբանական աակցություն՝ օգնելով նրանց դիմակայել հարազատի կորստի հետևանքով առաջացած տրավմաներին։

Աջակցելով իշխանությունների ջանքերին ուղղված անհայտ կորածների հետ տեղի ունեցածը պարզաբանելուն, ԿԽՄԿ-ն շուտով կսկսի հավաքել կենսաբանական նմուշներ ընտանիքներից, ինչը կնպաստի արտաշիրմումն իրականացնելուց հետո աճյունների ինքնությունը պարզելու գործընթացին։

Հավելենք, որ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածների թիվը Հայաստանում կազմում է ավելի քան 200 մարդ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ