11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք չէ ականջ դնել ‘սպասվող երկրաշարժերի’ վերաբերյալ խուճապարար ասեկոսեներին

Մեր տարածաշրջանում դիտվում է սեյսմիկ ռեժիմի ակտիվացում, եւ այդ հանգամանքը գտնվում է ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը` խոսելով հանրապետության սեյսմիկ ռեժիմի մասին: նրա խոսքով` դեռեւս մայիսի սկզբին Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրում գրանցված ցնցումներից հետո տարածաշրջանում առաջացել էր  անջատված էներգիայի դեֆիցիտ, որը կարող էր […]

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Մայիսի 21-ին, ժամը 15.20-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մայիսի 20-ին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Լոռու մարզի Միխայլովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքները` մոտ 220 հա: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու եւ գնահատելու համար: Տարածքը “Մեվանծ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Henaran.am-ին հաղորդում են ԱԻն լրատվական ծառայությունից

Գալուստ Սահակյանը ավտովթարի է ենթարկվել

Երեւանի Խաչիկ Դաշտենց փողոցում, մայիսի 18-ին, միմյանց են բախվել ‘Մերսեդես Բենց Ե 200’ մակնիշի եւ ‘Տոյոտա’ մակնիշի 007 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի արդյունքում ‘Տոյոտա’-ի ուղեւոր  64–ամյա Գալուստ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հայտնի է, որ Գալուստ Սահակյանը  ծանր վնասվածքներ չի ստացել: Henaran.am-ի տեղեկություններով` Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքի է գնացել: Նրա առողջությանը վտանգ […]

Թանկ “հաճույքի” համար Հայաստանը միանգամից չի վճարի

Կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը թանկ հաճույք է եւ ոչ բոլոր պետություններն են ի վիճակի այն ներդնելու: Հայաստանում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի համակարգը կսկսի գործել արդեն հունիսի 1-ից: Հայաստանին հաջողվել է կապալառու լեհական կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերել եւ ծառայությունների դիմաց վճարել տարաժամկետ կարգով, այսինքն, երբ համակարգը գործողության մեջ դրվի,  պետտուրքի գումարներից կվճարվի կապալառու կազմակերպությանը: […]

ճարպակալո՞ւմ թե՞ անորեքսիա, որտե՞ղ է չափի սահմանը

Հավելյալ քաշ ունեցող անձը որոշ ժամանակ անց կարող է ունենալ հորմոնալ տեղաշարժեր, սակայն գիրությունը հորմոնի խախտման հետեւանք չի հանդիսանում: Նման դեպքերը կազմում են միայն 1-5 տոկոս, իսկ մնացած 95 տոկոսը կապված է սննդի սխալ օգտագործման եւ քիչ շարժունակության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը՝ խոսելով գիրության, անորեքսիայի խնդիրների վերաբերյալ: Էնդոկրինոլոգը նաեւ […]

Հովհաննես Քոչարյանի ասուլիսը /վիդեո/

 Հունիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը /ID քարտ/ :  Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրել է կենսաչափական տվյալներով անձի ինքնությունը  հավաստող փաստաթղթերի համակարգի ներդրման նպատակներն ու կիրառման մանրամասները:   Հովհաննես Քոչարյանի ասուլիսը` կից տեսանյութում:

Քիմ Քարդաշյանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Մայիսի 20-ին Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կազմակերպել է հերթական ամենօրյա հեռուստամարաթոնը, որի 6 ժամերի ընթացքում հաջողվել է հավաքել շուրջ 2,2 մլն դոլար: Հեռուստամարաթոնի հեռարձակման ընթացքում Ամերիկայի Հայ համայնքը հնարավորություն է ունեցել ծանոթանալ Հայ Դատի գրասենյակի գործունեությանը, որը հիմնականում վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնություններին: Հեռուստամարաթոնին մասնակցել են ամերիկահայ համայնքի բազմաթիվ […]

Պռոշյան գյուղում օձ են նկատել

Մայիսի 21-ն, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը եվ հատուկ մասնագետ:Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Խոշոր հրդեհ՝ Երեւանի բենզալցակայաններից մեկում

Մայիսի 21-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հ. Քոչար փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում՝ բենզալցակայանում: Հրդեհի բարդության “ԲԻՍ-1” աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Քամին քշել է Բայանդուրի հարսանյաց սրահի տանիքը

 Մայիսի 21-ին, ժամը 09.19-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել են Բայանդուր գյուղի բնակիչներ Ի. Գառնիկյանին պատկանող հարսանյաց սրահի տանիքի կոնստրուկցիաները (60 քմ) եւՓ. Արզումանյանին պատկանող տան տանիքը (100 քմ): Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանին:   Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի