15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կանադացիները “հագուստ” կգործեն ինքնաթիռի համար

Կանադայում կկայանա ակցիա, որի շրջանակներում “Douglas DC-3” հին  ինքնաթիռին գործած “հագուստ” կտրամադրեն: Միջոցառումը կկայանա Ուայթհորս օդանավակայանում:

Միջոցառման կազմակերպիչը պատմել է, որ գործելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները հավաքվել են Հյուսիսային Ամերիկայում: Նվիրատվություններ են արել բոլոր ցանկացողները` Օտտավայից, Տորոնտոյից, Օհայոյից, Տեքսասից եւ այլ վայրերից:

Սպասվում է, որ ինքնաթիռի համար “հագուստ” գործելու ակցիան կդառնա ամենամեծ նմանատիպ ակցիան աշխարհում: Արդյոք մասնակիցները պատրաստվում են հայտ ներկայացնել ռեկորդ գրանցելու համար, հայտնի չէ: Գործելու ողջ գործընթացն իրականացվելու է օդանավակայանում:

“Douglas DC-3” ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 1935-ի դեկտեմբերին: Օդանավի երկարությունը 19,66 մետր է: Ներկա պահին ինքնաթիռի օգտագործումը սահմանափակ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ