Henaran.am-ը կվերադառնա օգոստոսի 29-ին
Ամեն անգամ, երբ ժամանակ ենք ունենում լրագրողներով “բամբասելու”, առաջին հերթին բողոքում ենք մեր հալից: Մասնավորապես, որ քուն ու դադար չունենք, կիրակի թե տոն՝ աշխատում ենք:
Սակայն այս տրտունջները միշտ հօդս են ցնդում, քանի որ մենք՝ Henaran.am-ի լրագրողներս մեր գործը սիրով ենք անում: Այս տարվա առաջին կիսամյակում քիչ կարեւոր իրադարձություններ չեղան. Ազգային ժողովի ընտրություններ, նոր կոալիցիա, Ցեղասպանության ճանաչում, բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, սպորտային իրադարձություններ, տարբեր “տրամաչափի” սկանդալներ եւ այլն:
Henaran.am-ի աշխատակիցները իրադարձությունների կիզակետում էին՝ փորձելով ավելի արագ եւ յուրովի մատուցել իրենց ընթեցողներին տեղի ունեցածը: Իսկ հիմա, ամռան այս շոգ օրերին, երբ լրահոսը այնքան էլ թեժ չի, երբ քաղաքական սկանդալներ չեն լինի, Henaran.am-ը որոշեց հանգստանալ:
Ընդամենը մեկ ամիս հանգստանալուց հետո մեր աշխատակազմը վերադառնալուն պես նոր անակնկալներ կմատուցի ընթերցողին: Ի դեպ, արձակուրդի օրերին թարմացվելու եւ նորացվելու է Henaran.am-ի կայքը, եւ մենք կվերադառնանք նոր դեմքով: Կհանդիպենք օգոստոսի 29-ին: