Դոլարն իջնում է
ԱՄՆ դոլարը շարունակում է նահանջել: Այսօր դոլարի` արժութային շուկայում ձեւավորված միջին փոխարժեքը կազմել է 417.61 դրամ: Նախորդ օրվա համեմատ ԱՄՆ դոլարն իջել է 0.41 նիշով:
ԱՄՆ դոլարը շարունակում է նահանջել: Այսօր դոլարի` արժութային շուկայում ձեւավորված միջին փոխարժեքը կազմել է 417.61 դրամ: Նախորդ օրվա համեմատ ԱՄՆ դոլարն իջել է 0.41 նիշով:
Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարությունը Հունիսի 28-ին տեղի կունենա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթային և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն: Արարողությանը կմասնակցեն ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և […]
“Թիկնապահն առաջին հերթին մարդ է եւ նոր թիկնապահ: Հայաստանում թիկնապահների անունն ընկնում է մեկ-երկուսի վարքի պատճառով, մինչդեռ թիկնապահը ոչ թե բռնություն գործադրելու, այլ իրեն հանձնված օբյեկտի պաշտպանության կամ տվյալ անձի անվտանգության ապահովման համար է”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց “Պահապան արծիվներ” թիկնապահական ակադեմիայի ղեկավար Արսեն Դավթյանը: Նրա խոսքով, թիկնապահն իրավունք չունի հարձակվել, կռվել, […]
Հունիսի 18-20-ը Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող ‘9 դարպաս’ փառատոնի շրջանակներում ‘Չարիքի հնէաբանության’ ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ’ խորագրով գիտաժողովը: Պրահայի ‘Վիոլա’ թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ ունեցան չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան եւ հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան եւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ […]
Թումանյանի թբիլիսյան բնակարանը փրկվեց կորստյան վտագից: Վերջին ամիսներին համազգային հնչողություն ստացած հարցը լուծված է, եւ այսօր Ամենայն հայոց բանաստեղծի բնակարանի բանալիները Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով օժանդակել է ոչ […]
22-ամյա Նելլի Դավթյանը, ով ուսանում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում, տառապում է արյան քաղցկեղով եւ ընկերների, դասախոսների, ծանոթ-անծանոթների աջակցությամբ հավաքված միջոցներով բուժվում Մոսկվայի Բուռնազյանի անվան բիոֆիզիկական կենտրոնում: Նելլիին անհապաղ աջակցություն է պետք, եւ մեծ գումարների մասին է խոսքը: Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան , պրոֆեսոր Ավետիս Ավետիսյանը եւ Նելլիի համակուրսեցիներն այսօր լրագրողներին […]
“Հենց այն, որ Ռուբեն Հայրապետյանը հասարակության եւ իշխանության կողմից հարգանքի է արժանանում, եւ պատգամավորներից Շուշան Պետրոսյանն ասում է, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին, խոսում է մեր հասարակության պատկերացումների մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետը տարակուսանք է հայտնել, թե ինչու պիտի բացահայտ քրեական գործի համար պատժի Ռուբեն Հայրապետյանը: “Ռուբենհայրապետյաններն […]
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, վաղը կայանալիք կառավարության նիստում Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կհաստատվի ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Henaran.am-ի հետ զրույցում Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ եթե երկրի նախագահն ու կուսկացությունը իրեն վստահեն մարզպետի պաշտոնը, ապա ինչպես աշխատել է մինչեւ օրս, նույն ոգով էլ կաշխատի: Իսկ նրա փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա ՀՀԿ համամասնական ցուցակի 112-րդ հորիզոնականում գտնվող […]
Ինքնասպանությունները, դաժան սպանությունները, մանկապղծության, ծերերի բռնաբարության դեպքերը մեր կյանքի անբաժան մասն են դարձել, եւ տեղեկատվության մի փոքր մասն է, որ մենք ստանում ենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նշեց, որ այս խնդիրների հետ կապված որեւէ լուրջ հետազոտություն արված չէ, որ վեր հանի պատճառները: Հրանուշ Խառատյանը կոչ արեց պատկան մարմիններին նման […]
“Ֆեյսբուքի” ԵԼՔ խմբում եռում են Վանո Սիրադեղյանի շուրջ օրեցօր թեժացող կրքերը: Հիշեցնենք, որ խմբի անդամները ստրագրահավաք են սկսել ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի: Իսկ երբ հայտնի արձակագիր, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը տարածք մտավ, բոլորը համարյա 2 ժամ պապանձվեցին: Թերեւս ոչ ոք չէր սպասում նրա հայտարարությանը: “Վանո Սիրադեղյանին հարկավոր է վերադարձնել. ոչ միայն այն պատճառով, որ նա փայլուն էսսեիստ […]
























