Գյումրիի լրագրողը գժվել ա՞ գա Վարդանիկի օբյեկտները նկարի… Շամշյանի պատասխանը
Գյումրեցի հեռուստաօպերատոր Արթուր Մելիքյանի` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ուղղված մեղադրանքները ֆոտոլրագրողին չեն զայրացրել: Պարզվում է նման մեղադրանքները, Գագիկ Շամշյանի համար արդեն սովորական են դարձել: Ֆոտոլրագրողը մեկնաբանելով իրեն ուղղված մեղադրանքները` Henaran.am-ին ասել է. “Նրա կողմից ասվածը զառանցանք է եւ նրան սպասում է երազախաբություն”:
Գագիկ Շամշյանը մեզ հետ զրույցում հավելել է. ”Ւնձ համար դա սովորական բան ա, ճշտել եմ, ինքը “Շանթ”-ի լրագրողն ա, իսկ “Շանթ”-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ մի քանի սայտեր ժամանակին ինձ առաջարկել են, որ ես համագործակցեմ, ես մերժել եմ եւ դրա համար էլ էդպես են ասում:
Ես գիտեմ, որ ես էնտեղ եմ եղել, գիտեմ , որ ես որոշ սայտերի նման գրագողությամբ չեմ զբաղվում: Երեկ ես Գյումրիում եմ եղել, որ ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի օբյեկտներում խուզարկություն էր կատարում, նույն Գյումրիի օպերատոր կոչվածը բարի լիներ, լիներ էնտեղ եւ նկարեր, թե ոնց են քաղաքապետի օբյեկտներում խուզարկություններ կատարվում:
Նույն գյումրեցիները մոտենում էին ինձ, ասում էին , Գագո, Երեւանից եկել հասել ես էստեղ, բա գյումրեցի լրագրողները խի՞ չեն գալիս նկարեն: Գյումրիի լրագրողը գժվել ա՞ գա Վարդանիկի օբյեկտները նկարի, դե թող գար, կանգներ կողքս` նկարեր”:
Մեր դիտարկմանը, թե գուցե Շամշյանին նախանձում կամ խանդում են, ֆոտոլրագրողն արձագանքեց.”Կարելի ա ասել` այո”:
Հիշեցնենք, որ www.shirakcentre.org կայքում հրապարակված հաղորդագրությամբ հեռուստաօպերատոր Արթուր Մելիքյանը հայտնում է, որ Գյումրիում օգոստոսի 8-ին ժամը 3-ին տեղի ունեցած ավտովթարը առաջինը տեսախցիկով Գագիկ Շամշյանը չի ֆիքսել: “Հարգիր ոստիկանության այն աշխատակիցների “հեղինակային իրավունքը, ովքեր քեզ համար են աշխատում”,-ֆոտոլրագրողին հորդորել է հեռուստաօպերատորը:
Henaran.am-ը պարզաբանումներ է խնդրել նաեւ ոստիկանությունից: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ քրերորեն դատապարտելի արարք չէ, երբ ոստիկանը որևէ մեկին կադր կան տեսնայութ է տրամադրում եւ պաշտոնապես տեղեկացրին, որ Գագիկ Շամշայանը ոստիկանությունում չի աշխատում: