26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մասոնները կհավաքվեն աշնանը. Ժամանակ

“Ժամանակ”-ը Հայոց գերագույն օթյակի grand master Արմեն Կարապետյանից ճշտել է, որ Հայաստանում մասոնների ամենամյա համաժողովը տեղի կունենա աշնանը, սակայն դեռ օրը եւ տեղն այս պահին որոշված չեն:

Այդ մասին նա խոստացել է տեղեկացնել ավելի ուշ: “Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսին Երեւանում տեղի ունեցավ աշխարհասփյուռ հայ մասոնականների համաժողովը, որի շրջանակներում Հայաստան ժամանած Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ պարոն Գի Արսիզենն իր այցը պայմանավորեց սփյուռքում շատ լավ հայ ընկերներ ունենալով:

Ըստ նրա՝ Հայաստանը հոգեւոր կարեւոր հող է, բարդ աշխարհաքաղաքական վիճակում է եւ օգնության կարիք ունի։ Համաժողովի թեմաները նախորդ տարի վերաբերել են մարդու, կնոջ իրավունքներին, մարդու արժանապատվությանը։ Նրանք Հայաստան են ուզում բերել իրենց գաղափարախոսության հիմնարար արժեքները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության մասին։ Արսիզենը նաեւ տեղեկացրել էր, որ կա օթյակի անդամ 10-20 հայ։ «Ես այստեղ եմ, որ այդ միստիկ պատկերացումները ջնջեմ ձեր մեջ, ցույց տամ, որ ես սատանա չեմ»,- ասել էր Գի Արսիզենը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ