21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոկանգառի հսկիչը վրաերթի արդյունքում մահացել է

Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ‘Բոգդան’  մակնիշի ավտոբուսը  ‘Մալաթիա’ գյուղմթերքների շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել շուկայի ավտոկանգառի հսկիչին` 63-ամյա  Արմեն   Գալստյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 17.40-ին,  Ա. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

‘Սարդարապատ’ շարժման կոչը` հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին

‘Սարդարապատ’ շարժումը հաղորդագրություն է տարածել` կոչ հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խումբը միանում է բազում քաղաքացիների հորդորներին կոչ անելով Արտավազդ Վարդանյանին, որը մայիսի 3-ից գտնվում է հացադուլի մեջ,  դադարեցնելու իր քաղաքացիական ակցիան: Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության  փաստումն է եւ փակուղուց դուրս գալու այլ […]

“էս հլա ժուռնալն ա” … Ծառուկյանը նշել է հաղթանակը

“Բարգավաճ Հայաստան”-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո հաղթանակը համերգային ծրագրով նշել է Առինջում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդը սովորաբար նման միջոցառումները Աբովյանում է կազմակերպում: Սակայն այս անգամ, Աբովյանում նա 90 տոկոս քվե չի ստացել, ինչպես նախորդ ընտրություններին. ձայների մի մասը ՀՀԿ-ի օգտին էր: “Աբովյանը իրան էս անգամ ճիշտ չի պահել, զրկվելու ա ամեն ինչից, համերգը […]

Ավտովթարից մահացածներից մեկը Զորի Բալայանի փեսան է

Երեկ երեկոյան,ժամը 20.05-ին,  Արտակարգ իրավիճակների նախարարություն  տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում ‘Հունդա’-ի մակնիշի 93 NV 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին ու շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1978թ. ծնված Միքայել Ադամյանը եւ […]

Անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: մայիսի 12-14ին ցերեկն ամբողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 20-23մ/վրկ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի մի փոքր նվազում: Մայիսի 13-ին և 14-ին hանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում […]

Ուղեւորը մահացել է

Մայիսի 11-ին, ժամը 09.00-ին, Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 7 տան մոտ իրար են բախվել ‘Կոռվետ’ եւ ‘ՎԱԶ-21214’ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով ‘ՎԱԶ-21214’-ի ուղեւորը` 1955 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը, ինչպես եւ ‘Կոռվետ’-ի վարորդն ու ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում […]

Կոչ Արտավազդ Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը

Այսօր ՀՀ Քաղաքացիների ժողովը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Արտավազդ Վարդանյանին՟ դադարեցնել հացադուլը: Մասնավորապես. ‘Հայաստանի հասարակությունը հերթական անգամ հիասթափված է ‘ընտրություններ’ կոչվող համապետական միջոցառումից, շատերը հուսալքված են: Իշխող խմբավորումը չկարողանալով լուծել երկրի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրները, այնուամենայնիվ ամեն գնով կառչել է իշխանությունից եւ իր նպատակին հասնելու համար փորձում է հասարակության մի զգալի հատվածին […]

Թող չշահարկեն Հայոց ցեղասպանության հարցը,եթե չեն շոշափելու Հայաստանի համար երեք կարեւոր հարցեր.քաղաքագետ

Մոսկվա, Վաշինգտոն եւ Փարիզ. այս երեք քաղաքներն են միշտ եղել ակտիվ հայկական հարցի լուծման գործում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ հայանպաստ քաղաքականության առումով Ֆրանսիան՝ Սարկոզիի գլխավորությամբ, հասավ պիկին, բայց վերջին պահին մեկ տոկոսն ավելի որոշիչ նշանակություն ունեցավ: ՛՛Ինձ համար ցնցող տպավորություն էր, երբ Սարկոզին իր պարտությունից […]

Հայաստանում կարող է զարգանալ հեծանվային տրանսպորտը

Հայաստանում հնարավոր է զարգացնել հեծանվային տրանսպորտը; Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցը, փորձագետն ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՛՛Կանաչաստան՛՛ բնապահպանական հկ նախագահ Տիգրան Ճորոխյանը՝ անցակցնելով ուսումնասիրություններ, հարցումներ ու վերլուծություններ, կազմել է մի նախագիծ՝ Հայաստանում հեծանվային տրանսպորտը ներմուծելու վերաբերյալ: ՛՛Հայաստանում հեծանիվ միշտ սիրել են եւ միշտ վարել են, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի