21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրուհիներն արդեն զուգընկերուհի են կոչվում. ինչու են հայ տղամարիկ նախընտրում նրանց

Henaran.am-ի հետ զրույցում սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը չկիսեց տարածված տեսակետը, որ հայերի մոտ է ձեւավորված սիրուհիներ ունենալու կամ այսպես ասած “լեւի” գնալու մշակույթը: Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, բոլոր երկրներում դա կա, իսկ պատճառն այն է, որ տանը” չեն կարող իրենց ուզած սեքսը անել”: “Անկողնում, տանը, տղամարդիկ կնոջ հետ չեն ստանում այն ամենը, ինչ կուզեին տեսնել, զգալ […]

Ծառուկյանենց տնից կառավարություն

Կոտայքի մարզպետ Կովալենկո  Շահգալդյանը չնայած աշխատանքային ժամը ավարտվել էր, բայց պատասխանեց Henaran.am-ի հարցին: “Կառավարությունում ենք, մարզպետների խորհրդակցություն էր, անելիքները մշակեցինք”,-ասաց նա: Իսկ արդյոք  որեւէ մարզպետ աշխատանքից ազատման դիմում գրել է` հարցին Կ. Շահգալդյանը պատասխանեց. “Խի պիտի գրեն կամ ով պիտի գրեր: Սուտ խոսակցություններ են”: Որոշ տեղեկությունների համաձայն, Շահգալդյանը մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն այցելել է […]

Մի-մի թաս` հանուն ՕԵԿ-ի առողջության

“Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրերս հանդիպել է իր կուսակցական ակտիվի հետ: Բաղդասարյանը  Henaran.am-ի տեղեկություններով, չնայած անտրամադիր լինելուն, կուսակիցներին հորդորել է չհուսահատվել, ոչինչից չվախենալ, քանի որ առաջիկայում ավելի մեծ փորձություն է սպասվում: Կուսակցության քաղաքական կուրսի մասին` ՕԵԿ առաջնորդը ոչինչ չի ասել, միայն նշել է, որ ժամանակը ցույց կտա: Կոալիցիայի մասին էլ առաջնորդը լռեց: “Պաշտոններն […]

“Կենտրոն”-ը 1 միլիոն կվճարի

Այսօր տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստ օրակարգում՝ “ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ” ՓԲ ընկերությանը (“Կենտրոն” հեռուստաընկերություն) “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը: Բանն այն է, որ “Կենտրոն”-ը  քարոզչություն արգելող ժամանակահատվածում քարոզչական բնույթի հեռարձակում է իրականացրել, ինչի համար օրենքի վերոնշյալ դրույթը սահմանում է նվազագույն […]

Լեւոն Զուրաբյանը “աբսուրդ” համարեց ԲՀԿ-ին ընտրակաշառք տալու մեջ մեղադրելը

“Ես էդ մանրամասներին չեմ տիրապետում: Ովքեր որ օրենք են խախտել, դրա համար պետք է պատժվեն, անկախ նրանից, թե ովքեր են”,-այսօր միասնական շտաբի ամփոփիչ նիստի ժամանակ պատասխանելով  Henaran.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման փաստին եւ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ-ի գնահատականը ընտրակաշառքի […]

20 փողոցում կավելացվի եւս 30 արագաչափ, իսկ 10 խաչմերուկներում` 10 տեսախցիկ

Այսօր մայրաքաղաքի 20 փողոցներում  եւ 10 խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը ստիպում են վարորդին ավելի զգոն լինել, հետեւել լուսացույցին եւ ‘’սպիդոմետրին’’: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանը: Նրա տվյալներով, տարեսկզբից մինչ օրս տեղի է ունեցել 685 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում զոհվել է 73, վիրավորվել`168 մարդ: Համեմատած […]

Մինչ ոստիկանները կժամաեին դեպքի վայր, ‘Մերսեդեսի’ վրայից հանել են համարանիշները

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է  News.armeniatv.com կայքը: Ժամը 13.30-ի սահմաններում Դավիթաշեն գյուղի սկզբնամասում իրար են բախվել ‘Մերսեդես’ մակնիշի և ‘ՎԱԶ 2107’ մակնիշի Տ 3599 համարանիշի ավտոմեքենաները:  Բախման հետևանքով ‘ՎԱԶ 2107’-ը գլխիվայր շրջվել էր: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության աշխատակիցները, ‘Մերսեդես’-ի վրայից հանել էին համարանիշները: Գ.Շամշյանը հայտնում է, որ իր […]

Նորածին քոթոթի անունը որոշելու են երեխաները

Երեւանի կենդանաբանական այգու առաջին կորպորատիվ խնամակալի անունն արդեն հայտնի է:’‘Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա’‘փակ բաժնետիրական ընկերություն դարձել է Երեւանի կենդանաբանական այգու` վերջերս մայրացած Անդրկովկասյան գորշ արջերից մեկի եւ նրա փոքրիկ ձագուկի խնամակալը: Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա այգու առաջին կորպորատիվ խնամակալության վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը: Այս խնամակալության շնորհիվ ‘‘Կենդանիների խնամակալություն’‘ծրագիրը բոլորովին նոր փուլ է թեւակոխում: […]

Ինչպե՞ս է աշխատել ոստիկանությունը ԱԺ ընտրությունների օրը. ինքնագնահատական

Այսօր ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցության ժամանակ օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ  ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես եւ ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է […]

Սպանություն` Աշտարակում

Մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 1936 թ. ծնված Զավեն Մարտիրոսյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի