06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաց նամակ Հայաստանի նախագահին

 Պարո´ն նախագահ, ուզում եմ հավատալ, որ մենք էլ ենք պետություն, կամ ուզում ենք պետություն դառնալ: Բա որ պետություն ենք, այդ ինչպես է, որ Հունգարիայի Հանրապետության նախագահին 20 տարի առաջ կատարած գրագողության համար զրկել են գիտական աստիճաններից, կոչումներից եւ հանրապետության նախագահի պաշտոնից, իսկ մեզ մոտ ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանին ոչ միայն չեն զրկում գիտական […]

Իտալացին` Արարատի եւ Նոյյան տապանի հետքերով

Հունիսի 14-ին, Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի “Արարատ` Նոյյան տապանի հետքերով” գրքի շնորհանդեսը: Henaran.am -ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,   Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան, […]

“Սիվիլնեթ”-ը, “Էխո Մոսկվի”-ն, “Ա1+”-ն ու մնացածները. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է “Սիվիլիսաս”-ին եւ ընդհանրապետ լրատվամիջոցների աղբյուրներին: “Ամպերը, որոնք վերջերս կուտակվում են Վարդան Օսկանյանի եւ “Սիվիլիթասի” գլխին, ինձ հուզում են նախեւառաջ այն պատճառով, որ դա կարող է խոչընդոտել եւ նույնիսկ, Աստված մի արասցե, խափանել civilnet.am կայքի աշխատանքը: Տվյալ դեպքում ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ում է իրականում պատկանում այդ […]

Դժբախտ պատահարի պատճառը Կոտայքի մարզպետի ջերմո՞ցն էր. Երկիր

Հունիսի 14-ի երեկոյան Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ մահացավ Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը: Շինության պատկանելիության եւ դեպքի վերաբերյալ “Երկիր” թերթին  մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ կաթսայատունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին, որն այն 5 տարի […]

“Կենտրոն”-ի տնօրենը փո՞ղ է “կերել”. Հրապարակ

 Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված “Կենտրոն” հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին: Ըստ “Կենտրոնի” աշխատակիցների, ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում` ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, եւ վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել: Այս մասին գրում է […]

Հայաստանում աղջիկ քիչ է ծնվում. Ազգ

Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի վերաբերյալ փորձագետ, դոկտոր Քրստոֆ Գիլմոտոնը Հայաստանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրավերովՙ ծանոթանալու առկա իրավիճակին: Թեպետ համաշխարհային չափորոշիչը ենթադրում է 105 ծնվող տղային 100 աղջիկ հարաբերակցությունը, սակայն Հայաստանում այլ միտումներ ենՙ 117 տղային 100 աղջիկ հարաբերակցություն: Ըստ “Ազգ” օրաթերթի, սա լուրջ խնդիր է նաեւ եվրոպական պետությունների համար, սակայն տարածաշրջանային երեք պետություններում […]

Վլադիմիր Գասպարյանը դեռ գոհ չէ

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես եւ այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների ընթացքին` նշեց, որ, այնուամենայնիվ, դեռեւս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել […]

Հովհաննես Սահակյանը դարձավ պատգամավոր

Ինչպես արդեն ետղեկացրել են, Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է կապի եւ  տրանսպորտի նախարար: Նրա փոխարեն ՀՀԿ համամասնական ցուցակից պատգամավոր է դառնալու Հովհաննես Սահակյանը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա չբացառեց, որ Սահակյանն էլ կդառնա ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Կալանավորվեց կալանավայրերի վարչության նախկին պետը

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մոտ մեկ ժամ առաջ կալանավորվեց  ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քր.Օր.-ի 38 hանցակիցների տեսակները, 35 Հանցագործության նախապատրաստությունը  եւ 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի սպանությունը, որ կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը. վարչապետի շնորհավորանքը /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ գործադիր նիստը: Սովորույթի համաձայն վարչապետը կառավարության շենքից ոտքով քայլեց դեպի ՀՀԿ գրասենյակ եւ նկատելով, որ Henaran.am-ի լրագրողը հագել է Հայաստանի պետական դրոշի գույներով շապիկ, ժպտաց, շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ: Հիշեցնենք, որ հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանշանների օրն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի