Անժելայի “տղամարդ”-ը կարել է բերանը եւ մեղադրում է Անժելային
Դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդ” Կարեն Արայանը, “Նուբարաշեն” ՔԿՀ-ում, արդեն երեք օր է՝ անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Կարենի փաստաբան Կիմա Սարյանը: Վերջինիս պաշտպանյալը նաեւ բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին եւ ԱԺ նախագահին:
“Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների եւ ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:
Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին եւ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու եւ գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները եւ 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ եւ պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ”,-գրված է բաց նամակում:
Կիմա Սարյանի խոսքով, Կարենը այսօր կարել է բերանը: Այս մասին նա տեղյակ է պահել փաստաբանին եւ մորը: Հորդորները, ըստ մեզ հասած տեղեկությունների չեն օգնել:
Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Արայանի գործում ի հայտ են եկել նոր փաստեր եւ պարզվում է վերջինիս տեղադրված լուսանկարները պոռնագրաֆիկ բնույթի չէին: