15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոզեռնի բնակիչները կգնան նախագահական նստավայր

Վաղն առավոտյան ժամը 10:00-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա կիրականացնեն Կոզեռն թաղամասի բնակիչները: Henaran.am-ի հետ զրույցում թաղամասի բնակիչների շահերի պաշտպան,   “Համայնք եւ իրավունք” ՀԿ  նախագահ, իրավաբան Սամվել Մկրտչյանը, ասաց, որ ակցիայի պահանջը լինելու է Կոզեռն թաղամասի Պռոշյան առաջին նրբանցքի բնակիչների բնակարանների վկայականի լրացուցիչ մասում լրացված հատվածը հանելը, որը փաստում է, թե  գույքը գտնվում է պետության եւ հասարակության կարիքների համար օտավող սեփականության տարածքում:

“Տարիներ շարունակ տարածքը գտնվել է պետության եւ հասարակության կարիքների համար օտարվող սեփականության տարածքում եւ ճանաչվել է որպես հանրային գերակա շահ, սակայն ժամկետը հունվարի մեկին լրացել է եւ իրացում տեղի չի ունեցել: Բնակիչները, որոնք փորձում են գրավադրել իրենց գույքը կամ առուծախի գործարք կատարել, նշված գրառման պատճառով բախվում են խոչընդոտների”,-բացատրեց Սամվել Մկրտչյանը:

Իրավաբանի խոսքով, վկայականներից պետք է այդ դրվագը հանվի, որպեսզի քաղաքացիներն ազատ լինեն տնօրինել իրենց գույքը եւ իրականացնել գործարքներ:

Սամվել Մկրտչյանը Henaran.am-ին նաեւ տեղեկացրեց, որ  քաղաքապետարանը չի պահպանել թաղամասի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի հիմքերը` անձնագրային տվյալները, կոմունալ վճարումների անդորրագրերը, որոնք փաստում են, որ տվյալ քաղաքացին փաստացի եւ մշտապես բնակվել է տվյալ հասցեում: Նա նաեւ նշեց, որ քաղաքապետարանից պահանջված տեղեկանքում թեեւ ամրագրվում է, որ գույքն այլեւս պետության եւ հասարակության կարիքների համար օտարվող սեփականության չի համարվում,  բայց եւ նշվում է, որ այն գտնվում է քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում:

“Մենք բողոքում ենք , որ այդ երկու նախադասությունները հանվեն: Ամբողջ Կոզեռն թաղամասի համասեփականատերերի հիմքերը քաղաքապետարանում չեն պահպանվել, կորցրել են: Այդ երկու պահանջն ենք ներկայացնելու: Դիմել ենք քաղաքապետարան, ասեւմ են` հիմքեր չունենք չի պահպանվել եւ քաշքշուկներ են առաջացնում”,-մեզ հետ զրույցում ասաց Կոզեռն թաղամասի Պռոշյան առաջին նրբանցքի բնակիչ Սասուն Մկրտչյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ