06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախարարն ու էքս-նախարարը դրսում էին /վիդեո/

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին եւ նորանշանակ նախարարները Հայաստանի վարչապետին դիմավորեցին նախարարության մասնաշենքի մոտ: Արդեն աշխատակազմի հետ հանդիպմանը վարչապետն ասաց, որ նոր նախարարը` Հրաչյա Ռոստոմյանը, նոր մարդ չէ ոլորտում, աշխատել է Հայաստանի օլիմպիական կոմիտեում եւ քաջածանոթ է գործին: Գործադրի ղեկավարը հույս հայտնեց, որ Ռոստոմյանը կարդարացնի իրեն: Իսկ նախկին նախարար Արթուր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ` […]

Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել արքայազնի հուղարկավորությունը /վիդեո/

Մեքքա սուրբ քաղաքում տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Նայիֆ բին Աբդուլազիզա Սաուդի հուղարկավորությունը: Սգո արարողությունը ղեկավարել է նրա ավագ եղբայր Աբդալլահ թագավորը: Արքայազնը, ով պետք է զբաղեցներ եղբոր` 88-ամյա թագավորի  տեղը, մահացել է բուժման ընթացքում Ժնեւում` 78 տարեկանում: Սպասվում է, որ այժմ թագաժառանգ արքայազն կհայտարարվի արքայի մյուս եղբայրը` արքայազն Սալմանը, ով 2011-ի նոյեմբերին […]

Քուշկյանը բացակայում է

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարությունների աշխատակազմերին է ներկայացնում նորանշանակ նախարարներին: Ի տարբերություն մնացած նախկին  նախարարների,  առողջապահության նախկին նախարարը բացակայում էր: Նա անձնական գործով հանրապետությունից դուրս է, եւ ինչպես նշեց վարչապետը, Քուշկյանը նախապես համաձայնեցրել է անձամբ վարչապետի հետ:

Հեռացող սոցապ նախարարը համոզված է` կառավարությունը կլուծի չլուծված խնդիրները /վիդեո/

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանին վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագերց որպես ամենալավ նախարարներից մեկը:  Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ոլորտն ամենակրեւորներց է, քանի դեռ լուծված չէ աղքատության խնդիրը, քանի դեռ բարձր վարձատրությամբ աշխատատեղերի խնդիրն ամբողջությամբ լուծված չէ: Ներկայացնելով նոր նախարարին` Արտեմ Ասատրյանին,  վարչապետը փաստեց, որ ոլորոտում խնդիրներ կան, բայց զգալի աշխատանք արվել : Վարչապետն […]

Քաղաքաշինության նախկին նախարարը արժանապատիվ կեցվածք ունի

“Այս տարի 250 մլն դրամի շինաշխատանքներ են կատարվել, մոտ 6000 անօթեւան մարդ տուն է ստացել”,-այսպես սկսեց վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքաշինության աշխատակազմի հետ հանդիպումը: Նա ներկայացրեց նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանին: Նախկին նախարար Վարդան Վարդանյանն ասաց, որ ունի հիանալի աշխատակազմ եւ համոզված է , որ նոր նախարարի հետ բոլոր խնդիրները կլուծվեն: Ս. Թադեւոսյանն էլ խոստացավ աշխատել ավելի […]

Նա պատրաստ է ցանկացած պահի հետ վերադառնալ ԲՀԿ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը: Նա նշանակման առիթվ հայտարարություն է տարածել: “Սպորտը որեւէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական […]

Ծառուկյանը Օսկանյանի գործով “տղա” կբերի Հայաստան

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:  ԲՀԿ առաջնորդի մամուլի գրասենյակը տեղեկացրել է, որ վերջին օրերին արտերկրում գտնվող Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Հայաստան եւ անմիջապես հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ: “Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է “Սիվիլիթաս” հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը շեշտել […]

Եռագույնը կախենք պաշտգամբներից

Հայաստանի պետական դրոշը պետք է կախել նաեւ պատշգամբներից, պատուհաններից նաեւ: Երեկ` հունիսի 15-ին Հայաստանի պետական խորհրդանշանների օրը նման կարծիք հայտնեց “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը: Նրա խոսքով, “Հայաստանի Հանրապետության դրոշի մասին” օրենքը դա չի արգելում, քանի որ նշված է, որ “Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` […]

Կառավարությունը` արտահերթ

Երկուշաբթի` հունիսի 18-ին  կառավարության արտահերթ նիստ է հրավիրվել: Սա նոր կառավարության առաջին նիստն է լինելու: Հիշեցնենք, որ երեկ  ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել, ապա խորհրդում հաստատվել է  կառավարության նոր կազմը։ Իսկ այսօր, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  հրամանագրերով արդեն նշանակել է կառավարության անդամներին:

Նիկոլը “հիմնական զեկուցող”

ՀԱԿ խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս անդրադարձել էր Վարդան Օսկանյանի անվան շուրջ բարձրացրած աղմուկին: Նրա հայտարարությունը տարբեր քննարկումների առիթ է տվել նույնիսկ ՀԱԿ-ում: Փաշինյանը իր կայքում պատասխանել է նաեւ բոլորին հետաքրքրող մի հարցի. ՀԱՐՑ-Նիկոլ, Վարդան Օսկանյանի վերաբերող ձեր հայտնի հայտարարությունից հետո այդ եւ հարակից թեմաներով բուռն քննարկումներ են տեղի ունենում, վարկածներ առաջադրվում, մեղադրանքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի