15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակում զոհված զինծառայողների մայրերը մտան կառավարության շենք /վիդեո/

Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպում բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը` հույս ունենալով հանդիպել պաշտպանության նախարարին կամ վարչապետին:

Այսօր մայրերի նյարդերը տեղի են  տվել եւ նրանք մտել են կառավարության շենք` փորձելով բարձրանալ վարչապետի մոտ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են, թույլ չեն տվել բարձրանալ եւ սկսել են բանակցել, որ վերջիններս բողոքի ակցիան անցկացնե ն կառավարության շենքի առջեւ: Ծնողները միաբերան պնդել են, որ իրենք այսօր պետք է անպայման տեսնեն վարչապետին:

Շենքի ներսում էր նաեւ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Ոստիկանների` 15 րոպե տեւած հորդորանքներից հետո մայրերը ինքնակամ դուրս են եկել կառավարության շենքից:

Այս պահին ակցիան շարունակվում է կառավարության շենքի առջեւ: Կանայք անհամբերությամբ սպասում են վարչապետին եւ պնդում են, որ չեն հեռանա, մինչեւ չտեսնեն նրան:

Տեսանյութն` ավելի ուշ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ