15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոզեռնի բնակիչները հույսով հեռացան նախագահի նստավայրից /վիդեո/

Քիչ առաջ նախագահական ն նստավայրի մոտ ավարտվեց Կոզեռն թաղասի Պռոշյան առաջին նրբանցքի բնակիչների բողոքի ակցիան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, բնակիչները պահանջում են իրենց սեփականության վկայականներում լրացուցիչ հատվածից հանել այն գրառումը, ըստ որի, գույքը գտնվում է պետության եւ հասարակության կարիքների համար օտարվող սեփականության տարածքում:

Թեեւ այդ տարածքը համարվել է հասարակության կարիքների համար օտարվող սեփականություն, սակայն չի օտարվել: Օտարման համար սահմանված ժամկետը լրացել է այս տարվա հունվարի մեկին, մինչդեռ նշված գրառումը պահպանվում է եւ խոչընդոտում է բնակիչներին` ազատ տնօրինել իրենց սեփականությունը, վաճառել եւ անգամ վերանորոգել:

Բացի այս քաղաքապետարանը չի պահպանել թաղամասի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի հիմքերը` անձնագրային տվյալները, կոմունալ վճարումների անդորրագրերը, որոնք փաստում են, որ տվյալ քաղաքացին փաստացի եւ մշտապես բնակվել է տվյալ հասցեում, ինչի պատճառով գույքի սեփականաշնորհման ընթացքում տեղ են գտել անճշտություններ:

Կոզեռն թաղամասի բնակիչ ,“Համայնք եւ իրավունք” ՀԿ  նախագահ, իրավաբան Սամվել Մկրտչյանը, ով ներկայացնում է բնակիչների շահերը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Գոռ Դարբինյանի հետ:

“Վերահսկողությունից մեզ ընդունեցին եւ հստակ հասկացան, թե ինչ խնդիրներ ունենք: Պարոն Դարբինյանը խոստացավ խնդիրը քննարկել Վերահսկողական ծառայության պետի, այնունհետ պատկան մարմինների հետ եւ հուսանք, որ մեկ շաբաթվա ընթացքում մեր բարձրացրած խնդիրները կլուծվեն, եւ մենք կապրենք մնացած մարդկանց նման”,-ասաց Սամվել Մկրտչյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ