06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի գործը ՍԴ-ն կասեցրեց

Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր` հունիսի 15-ին կասեցրել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը` դա պատճառաբանելով գործի շրջանակներում պետական իրավասու մարմիններից լրացուցիչ նյութերի եւ տեղեկատվության ձեռքբերման ու համապատասխան ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով չեղյալ հայտարարել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները: Այստեղից […]

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականները կոչ են անում միջազգային հանրությանը սանձել Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել, քանի դեռ ադրբեջանահայ  փախստականների հարցը բանակցային գործընթացի քննարկման առարկա չի դարձել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը միջազգային ուժերի օգնությամբ իր նպատակներին հասնելու փորձ ունի, եւ հիմա էլ փորձում է  Հայաստանի վրա ճնշում գործադրել դրսի ուժերի օգնությամբ, ինչի […]

Սիսիանի “դաբրո”-ն կա արդե՞ն

  Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցում այսօր նիստ է հրավիրվել, որտեղ  Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է: Նրա կուսակիցներից մեկը` “Հայջրմուղկոյուղու” հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը տարակուսած հարցրել է, թե ամեն անգամ դնում է եւ խայտառակ պարտվում է: “Իմաստ ունի՞ առաջադրվելդ”,-հարցրել […]

՛՛Ջրաշխարհ՛՛-ն ու ՛՛Դելֆինարիում՛՛-ը ՛՛մեղավոր՛՛ չե՞ն

Ազդո՞ւմ է, արդյոք, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի ու ՛՛ Դելֆինարիում՛՛-ի շահագործումը համայնքների ջրամատակարարման վրա հարցին այսօր պատասխանատուները ժխտողական պատասխան տվեցին: Լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ հաղորդակցության և հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանն ասաց, որ այդ առթիվ հնչող բողոքող քաղաքացիներն այն համայնքների բնակիչներ են,  որոնց ջրամատակարարման համակարգը  կապ չունի ՛՛Դելֆինարիում՛՛-ի ջրամատակարարման համակարգի հետ: Նրա խոսքով՝ ՛՛Դելֆինարիում՛՛-ը […]

Պենտագոնում առաջին անգամ տեղի կունենա համասեռամոլներին նվիրված միջոցառում

Պենտագոնն իր պատմության մեջ առաջին անգամ տոն կկազմակերպի հոմոսեքսուալների եւ լեսբուհիների պատվին: Այդ մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Էյլին Լայնեզը: Միջոցառման մանրամասները դեռեւս քննարկվում են, այն կանցկացվի  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների  զինվորական ծառայության սահմանափակումները ` չեղյալ հայտարարող օրենքի մեկ տարին նշելու եւ համասեռամոլների մեկամսյակի շրջանակներում: Հունիսին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ավանդաբար անց են կացվում […]

Պիտք է սիրել պետական խորհրդանշանները /վիդեո/

Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է պետական խորհրդանշանների օրը: Այն տոն չէ, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում հունիսի 15-ը մտցնելու Հայաստանի տոնացույցի մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը: Արդեն 2 տարի է, այս օրը Հայաստանի վարչապետի հովանու ներքո տարբեր միջոցառումներ են կազմակերպվում այս օրը: Հիմնադրամը ստացել […]

Ամառային ճամբար սահմանամերձ գյուղերի երեխաների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցականների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես եւ այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլեւ կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն […]

Մերձմոսկվայում հայ եղբայրների դիակներ են հայտնաբերվել

Մերձմոսկվայի Օստրովցի գյուղի Բաուլինի ջրամբարում հայզագի 21-ամյա երկվորյակ եղբայրների դիակներ են հայտնաբերել, տեղեկացնում է “Московский комсомолец”-ը: Տղաների անուններն առայժմ չեն հաղորդվում: Հիմնական վարկածը խեղդամահ լինելն է, սակայն ստուգվում են նաեւ այլ վարկածներ:

Քրեակատարողական վարչության նախկին պետին դեռ մեղադրանք չի առաջադրվել

Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վաղինակ Գեւորգյանը: Վերջինս նաեւ ասաց, որ իր պաշտպանյալին ձերբակալել են հունիսի 13-ին: “Ոչինչ դեռ չեմ կարող ասել, եկեք մի փոքր էլ սպասենք”,-ասաց նա` հերքելով, որ դա կապ ունի Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված 26 կտավների հետ: […]

Սեյրան Օհանյանն այցելել է հավաքակայան

  ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  Henaran.am- ին տեղեկացրին, որ հավաքակայանում Սեյրան Օհանյանը ծանոթացել է զորակոչիկների բուժզննման գործընթացին, զրուցել  զորակոչիկների, նրանց ծնողների ու հարզատների հետ, պատասխանել է նրանց հուզող հարցերին:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի