19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ֆուտբոլային ռոմանտիզմ Հյուսիսային պողոտայի աղբարկղի շուրջ /վիդեո/

Քաղաքական կրքերին զուգահեռ, թեեւ հանդարտվեցին նաեւ “Եվրո 2012”-ի շուրջ ֆուտբոլային կրքերը, առաջնության ու ֆուտբոլի հետ այս կամ այն կերպ առնչվող ուշագրավ տեսանյութերը դեռ շարունակում են տարածվել համացանցում:

Henaran.am-ի պատանի ընթերցողը` 15-ամյա Ալեքսանդր Անդրեասյանը իր նկարած զվարճալի տեսանյութն է տրամադրել, որտեղ ֆուտբոլասեր երիտասարդը, ով գուցե զբոսաշրջիկ է, մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում ինքնամոռաց ֆուտբոլ է խաղում:

Գնդակի դերում դատարկ պլաստիկե շիշն է, իսկ որպես դարպաս ”ֆուտբոլիստի” համար ծառայում է ոչ ավել, ոչ պակաս` աղբարկղը: Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության եւ առաջարկում մի կողմ թողնել հոգսերն ու մտահոգությունները եւ աշխատանքային օրն ավարտել դրական լիցքերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ