24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ի պատգամավորները “հարսնաքար”.Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ  արտահերթ նիստի ստորագրությունների համար տրված 24 ժամն ավարտելուց եւ ընդամենը 21 ստորագրություն հավաքելուց հետո ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը հետաքրքիր դիտարկում արեց՝ ԲՀԿ համամասնական ցուցակին ուշադիր նայելու դեպքում հասկանալի է դառնում, թե ինչու ԲՀԿ-ն շատ արագ “գնաց արձակուրդ”:

ԲՀԿ պատգամավորների գերակշիռ մասն անցնում է “Հարսնաքարի” նման դեպքերով, առաջին համարից սկսած: Գագիկ Ծառուկյանի “Մուլտի գրուպի” տղերքը ռուս զինվորական Երմոլովի գործով են անցնում, Սամվել Բալասանյանի տղայի թիկնապահները` Գյումրիի գարեջրի գործարանի աշխատակցի սպանության, Վարդան Օսկանյանի որդին` ԱԳՆ-ին պատկանող ծառայողական ավտոմեքենայով վրաերթի, Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, մարտի 1-ի “գործով”, Արա Արամյանը` “Տրիումֆ” ռեստորանի մերձակայքում որդու կրակոցների գործով, Ուրիխանյան Տիգրանը` գազային ատրճանակով Միքայել Դանիելյանի վրա կրակելու, Գասպարյան Ռուստամը` Արմավիրի շուկայի “կրակոցների”, Յուվեցի Կարոն՝ պարտքի դիմաց պարտատիրոջ ոտքին կրակելու, իսկ թե “ինչքան” էին միմյանց վրա “կրակում” Կարամելի Հարութն ու Վերսանդիկ Հակոբյանը, հայտնի է բոլորին:

Նաիրա Զոհրաբյանն էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հեռախոսը խփել էր Շենգավիթի 255 մանկապարտեզում տեղակայված ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հասմիկ Ղազարյանի գլխին:

“Էլ ո՞նց կարող էին ԲՀԿ-ականները ստորագրել այդ ձեւաթղթի տակ, մանավանդ որ իրենց պապան` Քոչարյանն ու իր թիկնապահ “կոկուները” “քաշքշել են” իրենց բարեւած մարդուն»,- եզրակացրեց ՀԱԿ ներկայացուցիչը, հավելելով. էդ հլը մեր իմացածներն են, բա մեր չիմացածներն ինչքան կլինեն”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ