Դոլարի վերելքը շարունակվում է
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր 414.96 դրամ է: Իր իսկ երեկվա ցուցանիշը ,,կանաչը,, գերազանցել է 0.34 նիշով:
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր 414.96 դրամ է: Իր իսկ երեկվա ցուցանիշը ,,կանաչը,, գերազանցել է 0.34 նիշով:
Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից այս տարվա մարտ ամսին սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացվող փորձաքննությունները դեռ շարունակվում են: Մոտ մեկ ամիս առաջ տուժած աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ փորձաքննությունների՝ Ազատ Ղուկասյանը բռնաբարել է անչափահասին: Սակայն Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ ըստ փորձաքննություններից մեկի՝ աղջիկը “հոգեպես անհավասակշիռ […]
“Արթուր Գրիգորյանից ժառանգել եմ մի համակարգ, որը բարեփոխումների մեջ է և այդ աշխատանքները շարունակական են լինելու”,-այսօր նորանշանակ կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանն այսպես բնութագրեց ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի թողած “ժառանգությունը”: Անդրադառնալով կադրային քաղաքականության մասին հարցին` Արտեմ Ասատրյանն ասաց, որ կադրային փոփոխությունն ինքնանպատակ չեն լինում և, […]
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: Նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով մրցույթի հաղթողներին, նշել է, որ մրցույթին այս տարի մասնակցել է մոտ 1000 դպրոց: “Ուզում եմ հատուկ շեշտել, որ օլիմպիական շարժումը նոր իմաստ և կարևորություն է ստանում մեր երկրում, և այդ համակարգում իր նշանակալի տեղն ու դերն ունի […]
Ամերիկյան Սիմանտեք-Վերի Սայն` Symantec-VeriSign ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՛՛Ապագա Թեքնոլոջիսը՛՛ արդեն երկրորդ անգամ երկու տարի ժամկետով անվճար ստանձնում է ՛՛Հայաստան ՛՛ համահայկական հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգության ապահովումը: Ավանդական դրամահավաք միջոցառումներին զուգահեռ Հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում նաեւ առցանց (օնլայն)` Հիմնադրամի պաշտոնական www.himnadram.org կայքում տեղադրված DONATE ONLINE բաների միջոցով կամ այցելելով https://donate.himnadram.org/ կայքէջ: ՙՇուրջ 2 տարի է, ինչ […]
Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները կնշանակվեն օգոստոս ամսին, այսօր կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, եթե այսօր հայտարարվի մրցույթ, այն կհամընկնի բուհի ամառային արձակուրդների հետ: Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է […]
Անցած գիշեր “Հարսնաքար”-ում տեղի ունեցած միջադեպի առիթվ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այլ մանրամասներ նա չհաղորդեց: Ըստ շրջանառվող լուրերի, […]
Անցած շաբաթ, հրավիրված խորհրդակցությանը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հորդորել է իր գործընկերներին վերջ տալ զոռբայությանը, վերացնել այն ապահովագրությանը, որ չեն ուզում նեղացնեն այս կամ այն կուսկացության, այս կամ այն բիզնեսմենի մարդկանց: “Մեզ շողոքորթող, ագահության հետեւից վազող ոստիկան պետք չի”,-ասել է Գասպարյանը: Մանրամասները` տեսանյութում:
Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխված ապրանքների (ԳՓԱ) եւ նրանց վնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ -ի եւ Եվրամիության միջեւ ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրոմիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ -ից ներմուծվող ԳՓԱ -ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն եւ իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների եւ նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական […]
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին եւ նորանշանակ նախարարները Հայաստանի վարչապետին դիմավորեցին նախարարության մասնաշենքի մոտ: Արդեն աշխատակազմի հետ հանդիպմանը վարչապետն ասաց, որ նոր նախարարը` Հրաչյա Ռոստոմյանը, նոր մարդ չէ ոլորտում, աշխատել է Հայաստանի օլիմպիական կոմիտեում եւ քաջածանոթ է գործին: Գործադրի ղեկավարը հույս հայտնեց, որ Ռոստոմյանը կարդարացնի իրեն: Իսկ նախկին նախարար Արթուր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ` […]
































