Ի՞նչու է Կարեն Արայանը քանդել բերանի կարերը.փաստաբանը հանդիպել է պաշտպանյալին
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները Համացանցում տեղադրելու մեղադրանքով ձերբակալված Կարեն Արայանը “Նուբարաշեն” ՔԿՀ-ում հուլիսի 14-ից հացադուլ է հայտարարել, իսկ երեկ կարել է բերանը:
Կարեն Արայանը բաց նամակով դիմել է երկրի բարձրաստիճան իշխանություններին՝ խնդրելով արդար դատաքննություն իրականացնել:
Քիչ առաջ Կարենի փաստաբան Կիմա Սարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպել է իր պաշտպանյալին, եւ Կարենը հայտարարել է, որ բերանի կարերը քանդել է ՄԻՊ-ի հետ խոսելու համար: Միաժամանակ, առաջիկայում դատական հերթական նիստն է, եւ այդ իսկ պատճառով նա չի կարել բերանը: “Ասեմ, եթե երկրի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքը չլինի, չի բացառավում, որ իմ պաշտպանյալը նորից կդիմի այդ ծայրահեղ քայլին”,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Կարենի մայրը՝ Մարինա Արայանը տեսանյութում անդրադարձել է խնդրին եւ խնդրել երկրի պաշտոնյաններին օգնել իր որդուն: