14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկական հեռուստաեթերից մարդը բացակայում է. մասնագետ

Հայկական հեռուստաեթերում մարդն իսպառ բացակայում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Հայկական ՓԻԱՌ ասոցացիայի գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Նրա խոսքով, այսօր եթերում գերակշռում են պաշտոնական լուրեն ու սերիալները, իսկ ուսուցողական ու դաստիարակչական հաղորդումները գրեթե բացակայում են:

Թեեւ անկախությունից հետո հեռուստատեսությունը Հայաստանում զարգացել է, սակայն ըստ բանախոսի, գործող  հեռուստաընկերությունները չունեն ծրագրային քաղաքականություն:

Աստղիկ Ավետիսյանի խոսքով, այսօր հայտնվել ենք “սերիալային փոսում”: Սերիալները, նրա խոսքով, պետք է նկարահանեն մասնագետները: Որպես դրական միտում, Աստղիկ Ավետիսյան նշել է, որ նկարահանվում են նաեւ լավ որակի սերիալներ, բացի այս, թատրոն չգնացողները դրանց միջոցով հայտնի դերասաններին ճանաչելու, իսկ դերասանները`աշխատելու հնարավորություն են ստանում:

Մասնագետի դիտարկմամբ, պետք է տարբերակել մասնավոր եւ հանրային հեռուստաընկերությունները, որի դաստիարակչական դերակատարությունն ավելի մեծ է:

 Հիշեցնենք , որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել էր Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ