15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Սիվիլիթաս” հիմնադրամում հարկային ստուգումները շարունակվում են

 Շարունակվում է “Սիվիլիթաս” հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել “Սիվիլիթաս” հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին:

 

Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները Հիմնադրամում երկարաձգվում են “10 անընդմեջ աշխատանքային օրով”:

“Սիվիլիթաս” հիմնադրամում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են անցկացնում ս/թ հունիսի 28-ից, և այդ ստուգումների՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Օրենքով նախատեսված կարգով՝ Պետական  եկամուտների կոմիտեն իրավունք ունի ևս 10 օրով երկարաձգել ստուգումների ժամկետը:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից:

 

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Վարդան Օսկանյանի՝ իրեն առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը՝ նշելով, որ “դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում”:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ