Դավիթաշենի կամրջից ցած է նետվել հայտնի բժիշկների որդին
Հուլիսի 18-ին ժամը 13.50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է: Այս մասին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հղում անելով ականատեսներին, որոնք պատմել են, որ ինքնասպանություն գործածի ծնողները հանրապետությունում հայտնի բժիշկներ են:
Հայտնի է դարձել, որ երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել և մեկ տարի առաջ հաճախել է հոգեբանի մոտ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Դավիթաշենի կամրջից մոտ 800 մետր հեռավորության վրա՝ Արամ Խաչատրյան-Շիրվանզադե փողոցների խաչմերուկից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհին հայտնաբերել է “Դեու Էսպերո” մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Տ. Մինասյանին:
Մեքենայի բանալիները եղել են մեքենայի վրա: Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում: