08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքապետի ընտրության “ռազբորը” Արթիկում սկսվել է

Սեպտեմբերի 9-ին Արթիկում կայանալիք քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Չնայած պաշտոնապես թեկնածուների առաջադրումը սկսվելու է օգոստոսի 5-ից, բայց արդեն բանակցություններն ու “ռազբորները” Արթիկում սկսվել են: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Խաչատուր Վարագյանից բացի, առաջադրվելու նպատակ ունեն նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանն ու Արթիկի հարկային տեսչության նախկին պետ Նահապետ Նահապետյանը: Վերջիններս անկուսակցականներ են, բայց չի բացառվում, որ նրանցից որեւէ մեկին սատարի ԲՀԿ-ն: Հավանական այս երկու թեկնածուների միջեւ էլ է պայքար ծավալվում: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի եղբայրն է:

Վերջինիս պարտությունից հետո, Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն այստեղ ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթի գործող քաղաքապետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ