14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայ դատավորին սպանել են ՌԴ-ում

ՌԴ Ռոստովի մարզում սպանվել է Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահ Սամվել Մանուկյանը, հաղորդում է “РАПСИ”-ն:

49-ամյա դատավորի վրա հարձակվել են հուլիսի 20-ի գիշերը` ժամը 3-ին, իր տանը: “Комсомольская правда” թերթի տվյալներով` այն գտնվում է Մյասնիկովի շրջանի վարչական կենտրոն Չալտիրում:

Դատավորը գիշերն աղմուկ է լսել եւ 2-րդ հարկից իջել 1-ին հարկ, իսկ կնոջը հորդորել է, որ հեռանա, որից հետո 5 կրակոց է լսվել: Դիմակներով 4 տղամարդիկ փախել են տնից եւ թաքնվել Մանուկյանների ընտանիքին պատկանող “Nissan Teana” ավոմեքենայում:

Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով, իսկ առավոտյան ժամը 7-ին մահացել է:

Մանուկյանը շրջանային դատարանի նախագահն է եղել 1998-ից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ