15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աստվածաբանության դոկտորը բացահայտում է հայկական պոռնոսակնդալը եւ դիմում Սերժ Սարգսյանին

“Ինտեր-ինֆորմ” կայքում Ալբերտ Գայամյանը  հանդես է եկել  հոդվածով ` նշելով, որ ուսումնասիրել է հայաստանյան պոռնոսկանդալի  գործին առնչվող ողջ ինֆորմացիան :

Հոդվածագիրը նաև նշել է, թե  Անժելա Սարգսյանը վերոնշյալ հոդվածը սիրով տեղադրել է  իր անձնական կայքում:

“Եվ դա հասկանալի է. մահախոսականից բացի մնացած ամեն բան գովազդ է: Ամենալավ գովազդը բարոյազուրկ դերասանուհու համար չես գտնի: Կարծում եմ, այս փաստը հանդիսանում է ուղղակի ապացույցն այն բանի, որ նա ցանկանում է տեսնել սկանդալի զարգացումը”,-գրում է Ալբերտ Գայամյանն ու ավեացնում .  “Մինչ այժմ` 9 ամիսների ընթացքում երիտասարդ, խոստումնալից կինոսցենարիստ և նկարիչ Կարեն Արայանը, որը մեղադրվում է անկուրծք “սեքս-բոմբի” լուսանկարները համացանցում տեղադրելու համար, գտնվում է կալանքի տակ:

Դատարանը նույնիսկ չի կարողանում ապահովել վկաների ներկայությունը դատական նիստերին, և արդեն 5 ամիս նիստերը հետաձգվում են: Դատապաշտպանների միջնորդությունները` կալանքն իբրև խափանման միջոց փոխելու և գործը կարճելու մասին, մերժվում են: Հայկական ԶԼՄ-ները գրում են, որ հետաքննությունը փակուղի է մտել:

Արայանը, որ գտնվում է “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում, հրաժարվել է հետագա բացատրություններից և բառի բուն իմաստով կարել է բերանը` հայտարարելով անժամկետ հացադուլ: Այսպիսով նա իր բողոքն է արտահայտում անօրինական կալանքի և իրեն ներկայացրած մեղադրանքների համար: Ձեր, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի, արդարադատության նախարարի և խորհրդարանի խոսնակի անունով հասցեագրած բաց նամակում Կարեն Արայանը փորձում էր ներկայացնել այն ֆարսը, որ տեղի է ունենում Երևանի դատարանում:

Պարոն նախագահ, Հայաստանը վերածվում է Սոդոմի ու Գոմորի շնորհիվ հենց նրա, ով մերկանում է տեսախցիկների առաջ` շատ լավ հասկանալով, թե ինչ նպատակով, իսկ արդարադատությունը, չգիտես ինչու, անհրաժեշտ հետևությունները չի անում: “Ազգ” թերթը ներկայացրել էր նախորդ տարվա առավել հանրահայտ մարդկանց ցանկը: Առաջին տասնյակի մեջ` Ձեր և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ տեղ էր գրավել նաև Անժելա Սարգսյանը:

Մի՞թե Հայաստանը խելքը գցել է: Հարգելի Սերժ Ազատի, իրադարձությունները ձեր հսկողության տակ վերցրեք, նախկին Խորհրդային Միության հանրապետությունները չեն կարող յոլա գնալ առանց ձեռքով կառավարման: Հոգ տարեք երիտասարդ Հայկական պետության հեղինակության և բարոյականության համար:

Ալբերտ Գայամյան, աստվածաբանության դոկտոր, “Պրեզումպցիա” ազգային-իրավապահպանական կոմիտեի նախագահ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ