16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շտապօգնության կանչերի թվի ավելացում կա

Այս տարվա առաջին կիսամյակում շտապօգնության կանչերի թիվը գերազանցել է 97 հազարը, որոնց մեջ գերակշռում են սիրտանոթային հիվանդություններով պայմանավորված կանչերը: Շատ են նաեւ օնկոլոգիական հիվանդություններով կանչերը: Այսօր ներկայացնելոով 2012թ. Առաջին վեց ամիսների վիճակագրությունը, այս մասին ասել է “Շտապ բուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ներկայացվող ժամանակահատվածում շտապօգնության կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  12 հազարով ավելացել է:  Թագուհի Ստեփանյանն ասաց, որ կանչերի մեծ թիվը պայմանավորված է նաեւ շտապօգնության տեպնիկական վերազինմամբ: “Շտապ բուժօգնություն” ՓԲԸ-ն այսօր ունի 35 մեքենա:

Բանախոսի հավաստիացմամբ, հազվադեպ են լինում դեպքերը, երբ հիվանդին օգնության շտապող մեքենան ուշանում: Շտապօգնության մեքենան պետք է 12 րոպեում տեղում լինի: Թագուհի Ստեփանյանի խոսքով, ուշացումները չեն գերազանցքւմ 10-15 րոպեն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ