Գյումրին վերածվեց համակենտրոնացման ճամբարի …
Մի խումբ գյումրեցիներ բաց նամակ են հղել ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, որտեղ ասվում է.
“Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի:
Վերջինիս որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել, չառաջադրել իր թեկնածությունը: Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչես որ արել էին երեկ` Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ:
Մարդիկ վախեցած են և ստիպված խոսք են տալիս, որ անպայման կգան, բոլորին ցուցակագրում են, արդեն իսկ եղել են նաև ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում: Սպարտակը բոլորին ասում է, որ իրենք թքած ունեն Երևանում նստած ցանկացած ուժի և մարդու որոշման վրա: Խնդրում ենք` զորք մտցրեք Գյումրի, պաշտպանեք մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են”: