20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տավուշի սահմանային գյուղում երիտասարդ է վիրավորվել

Henaran.am-ի տեղեկություններով, Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ ադրբեջանցիների կրակոցներից վիրավորվել է 25-ամյա մի երիտասարդ:

Լուրը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

Նրա խոսքով, շաբաթ օրը, սահմանային գոտում գյուղացիները խոտհունձ էին անում: “Նրանց կրակոցներից բեկորը կպել է Գոռ Փարսյանի ձեռքին, փառք Աստծո, լուրջ բան չկար, նույնիսկ հիվանդանոց չենք տարել:

Հիմա Գոռը իրեն լավ է զգում”,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ միշտ էլ կրակոցներ լինում են եւ կայնքը շարունակվում է:

 

Լուսանկարը armeniaNow.com-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ